Friday, 19 04 2024
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են

ԱՄՆ մուտքի վիզաների ու ներգաղթային գործընթացների վերաբերյալ հարցերին պատասխանում է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսը

Ողջույն, ես Ֆրենկ Տուն եմ՝ Հայաստանում ԱՄՆ հյուպատոսը: Ամեն ամիս ես պատասխանում եմ ԱՄՆ մուտքի վիզաների ու ներգաղթային գործընթացների վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերին: Շնորհակալ եմ ձեր ուղարկած բազմաթիվ հարցերի համար: Խնդրում եմ հարցն ուղարկելիս ներառել նաև ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի մեր թողարկումներում ձեր հարցին անդրադառնալու հնարավորություն չունենալու դեպքում, ձեզ գրավոր պատասխան տանք:

Հարց.- Խնդրում ենք նշել փեսացու/հարսնացուի վիզա ստանալու ամենակարճ ճանապարհը:

– Վիզայի այս տեսակը կարող է բնութագրվել որպես ոչ ներգաղթային, սակայն գործընթացը գրեթե համընկնում է ներգաղթային վիզայի հետ: Գործընթացում ներգրավվում են երկու գործակալություններ՝ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունն ու ԱՄՆ պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրոն: Ներգաղթային վիզայի գործընթացի համար պահանջվում է բավականաչափ ժամանակ:

Ներգաղթային կամ փեսացու/հարսնացուների վիզայի համար դիմող ԱՄՆ քաղաքացի միջնորդը պետք է նախ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը ներկայացնի ներգաղթային վիզայի համար միջնորդագիր: Ծառայությունն ունի բազմաթիվ կենտրոններ, որոնք քննության են առնում և հաստատում միջնորդագիրը, պահանջում հավելյալ փաստաթղթեր: Ծառայության կայքի համաձայն (uscic.gov) Կալիֆոռնիայի ծառայությունների կենտրոնից պահանջվում է մոտ հինգ ամիս ընթացք տալու փեսացու/հարսնացուի համար ներկայացրած վիզայի միջնորդագրին: Ծառայությունը կարող է արագացնել գործընթացը՝ հիմնվելով միմիայն սահմանված խիստ չափորոշիչների վրա, որոնք են արտակարգ իրավիճակներն ու հումանիտար բնույթի պատճառները: Չափորոշիչներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով ծառայության կայքը՝ uscic.gov: Արագացման հայցերն անմիջապես պետք է ուղարկվեն ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություն:

Միջնորդությունը հաստատվելու դեպքում այն կուղարկվի Հյուպատոսական ծառայությունների բյուրոյին կից գործող Ազգային վիզայի կենտրոն: Ներգաղթային վիզայի որոշ տեսակների համար՝ ԱՄՆ քաղաքացու քույր/եղբայր կամ ամուսնացած որդի/դուստր, սահմանված է մի քանի տարվա անխուսափելի սպասելաժամանակ՝ հիմնված ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված քվոտաների վրա: Ամերիկայի քաղաքացիների կնոջ/ամուսնու, անչափահաս երեխաների, փեսացու/հարսնացուի համար հաստատված քվոտաներ չկան: Սակայն վիզայի բոլոր տեսակների համար կան պահանջվող փաստաթղթեր, օրինակ՝ միջնորդի կողմից աջակցության տրամադրման երաշխավորագիրը, որը պետք է ներկայացվի Վիզայի ազգային կենտրոն մինչ վերջինիս կողմից ամերիկյան դեսպանատան հետ ներգաղթային հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերելը:

Հնարավոր է արտահերթ հարցազրույց կազմակերպել նախքան փաստաթղթերի ստացումը, բայց այսպիսի հարցազրույցները հնարավոր են բացառապես արտակարգ իրավիճակներում: Թույլ տվեք խոստովանել, որ արտահերթ հարցազրույցների հայտերը մեծամասամբ մերժվում են չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով: Նույնիսկ եթե արտահերթ հարցազրույցը կազմակերպվում է, այն դիմումատուին չի ազատում պարտադիր փաստաթղթերի ներկայացման պահանջից և, հետևաբար, դրանց բացակայության դեպքում ներգաղթային վիզայի գործընթացը կարող է ձգձգվել:

Հարցազրույցի ընթացքում հյուպատոսական պաշտոնյան հարցնում է դիմումատուի և միջնորդի կապի մասին և ստուգում դիմումատուի համապատասխանելիությունը: Որոշ դեպքերում պահանջվում է գործի հավելյալ քննություն: Գործից գործ քննության ժամկետները տարբերվում են: Խնդրում ենք նկատել, որ եթե գործում պակասում է որևէ փաստաթղթի պատճենը, որի բնօրինակը հյուպատոսական պաշտոնյան արդեն տեսել է, միևնույն է՝ պաշտոնյայից կարող է պահանջվել մի քանի շաբաթ գործը քննելու և դրան ընթացք տալու համար: Մենք աշխատում ենք «առաջինը եկողին առաջինն ենք սպասարկումե սկզբունքով, և սովորաբար ծանրաբեռնվածությունը բավականին մեծ է: Անհարկի սպասելաժամանակից խուսափելու համար փաստաթղթերը հարկավոր է ներկայացնել պահանջելուն պես, որպեսզի հարցազրույցի ժամանակ որևէ պակաս փաստաթուղթ չլինի:

Եվ վերջում կցանկանայի նշել, որ ինքս անցել եմ այս ամբողջ գործընթացի միջով իմ տիկնոջ հետ, ով ԱՄՆ քաղաքացի չէր: Եվ քանի որ ես բոլոր փաստաթղթերը ներկայացրել էի պահանջվելուն պես, մեզ հաջողվեց ներգաղթային վիզան ստանալ մեկ տարվա ընթացքում:

Հարց.- Իմ եղբայրն ԱՄՆ քաղաքացի է: Նա դիմում է ներկայացրել իմ ներգաղթի համար: Իմ դեպքում որքա՞ն է սպասելաժամանակը: Կարելի՞ է կրճատել այդ ժամանակը հավելյալ վճարումներ կատարելու միջոցով:

– Ներգաղթային վիզայի երեք հիմնական տեսակ կա, որոնք ունեն իրենց ենթատեսակները: Երեք հիմնական տեսակներն են՝ ընտանիքի, աշխատանքի և բազմազանության վիզաներ, ընդ որում՝ վերջինն ավելի հայտնի է գրին քարտ անվանմամբ: Ես արդեն խոսեցի փեսացու/հարսնացուի վիզայի մասին, որոնք նման են ընտանեկան վիզաներին: Ընտանեկան և աշխատանքային ներգաղթային վիզաների գործընթացը սկսվում է, երբ ընտանիքի ամերիկացի անդամը, այս դեպքում ձեր եղբայրը կամ գործատուն ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի կենտրոն են ներկայացնում միջնորդագիր:

Ձեր դիմումը կդիտարկվի որպես ընտանիքի  քույր/եղբայր ներգաղթային արտոնագրի (F4) դիմում: Հարկաբյուջետային տարվա ընթացքում տրամադրվող F4 և ներգաղթային վիզայի այլ տեսակների թիվը  սահմանափակ է: Օրինակ՝ տարվա ընթացքում տրամադրվում է F4 տեսակի 65.000 վիզա:

Եթե այս վիզայի համար որակավորված դիմումատուների թիվը գերազանցում  է սահմանված թվաքանակը, առաջանում է հերթ: Այս պարագայում, վիզաները տրամադրվում են ժամանակագրական կարգով՝ դիմումներին ընթացք է տրվում միջնորդագիրը ներկայացնելու ամսաթվով ձևավորված հերթականությամբ: Եթե միջնորդագիրը հաստատված  է, սակայն վիզաների թիվը չի բավարարում, ապա հարկ կլինի սպասել, որի դեպքում սպասելաժամանակը կարող է տևել  մի քանի տարի: Այս պահին մենք ընթացք ենք տալիս մինչև 2004թ. փետրվարի 1-ը ներկայացված միջնորդագրերի հիման վրա տրվող F4 վիզայի դիմումներին: Ներգաղթային վիզայի սպասելաժամանակը կրճատելու ընթացակարգ չկա:

Հարց.- Կկարողանա՞մ Միացյալ Նահանգներ մեկնել որպես տուրիստ, եթե իմ ծնողներն իմ ներգաղթի համար ներկայացրել են միջնորդագիր, սակայն իմ գործը դեռ ընթացքի մեջ է:

– Հիանալի հարց է: Նման դեպքեր Հայաստանում հաճախ են հանդիպում: Նախ՝ միայն այն դիմումատուները, ովքեր կկարողանան փարատել ներգաղթելու վերաբերյալ կասկածները, կորակավորվեն տուրիստական/բիզնես վիզայի համար:

Շատ հայեր Միացյալ Նահանգներում ունեն ընտանիքի անդամներ, ովքեր իրենց համար ներգաղթի միջնորդագիր են ներկայացնում: Ինչպես արդեն նշեցի, կախված վիզայի տեսակից՝ այդ գործընթացը կարող է տևել մի քանի տարի: Նախորդ հարցին պատասխանելիս ասացի, որ քուր/եղբայրների համար նախատեսված վիզային սպասելաժամանակը 12 տարի է: Հյուպատոսական պաշտոնյան գիտակցում է, որ այդ ընթացքում կարող է ցանկանաք այցելել Միացյալ Նահանգներ:

Ներգաղթային վիզայի դիմելու ընթացքում դուք կարող եք դիմել նաև ոչ ներգաղթային վիզայի: Կարևոր է, որ անկեղծ լինեք հյուպատոսական պաշտոնյայի հետ և հնարավորինս ճշգրիտ պատասխանեք ձեզ ուղղված հարցերին: Միացյալ Նահանգներում ընտանիքի անդամ ունենալը և ներգաղթի համար դիմած լինելու հանգամանքը չի զրկում ձեզ վիզա ստանալու հնարավորությունից: Այս փաստերի քողարկումը (որոնք հիմնականում հայտնի են լինում հյուպատոսական պաշտոնյային)  կարող է անդառնալի լինել դիմումատուի համար և մերժման հիմք հանդիսանալ:

Ինչպես միշտ, շնորհակալ եմ ձեր հարցերի համար: Հուսով եմ, որ դրանց միջոցով մեր գործընթացները և օրենքները ավելի ընկալելի և թափանցիկ կդառնան: Սիրով կպատասխանեմ ձեր մյուս հարցերին մեր հետագա թողարկումներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում