Ամեն տարի մարտի 3-ին գործնականում բոլոր երկրներում նշվում է Գրողների համաշխարհային օրը՝ հայտնում է calend.ru-ն: Տոնի ամբողջական անվանումն է՝ Խաղաղության համաշխարհային օր գրողի համար: Այն հիմնվել է International PEN Club-ի 48-րդ կոնգրեսի որոշմամբ, որն անցկացվել է 1986թ. հունվարի 12-18-ը:
PEN Club-ը գրողների միջազգային միավորում է, որը, ինչպես ասված է PEN Club-ի կանոնադրության մեջ, «հանդես է գալիս ի պաշտպանություն տեղեկատվության ազատության սկզբունքների յուրաքանչյուր երկրի ներսում և բոլոր երկրների միջև:
Գրողների համաշխարհային օրն այսօր նշվում է աշխարհի շատ երկրներում, ընդ որում՝ ոչ միայն գրողների կողմից, այլև համարվում է «չորրորդ իշխանության» բոլոր ներկայացուցիչների պրոֆեսիոնալ տոն: