2013-ի դեկտեբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 3-ը հռչակել է Վայրի բնության համաշխարհային օր՝ վայրի բնության և կենդանական աշխարհի վերաբերյալ հարցերում լայն հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
Այդ նույն տարում նշվում էր նաև բնության բազմազանության ոլորտում մեկ այլ փաստաթղթի ընդունման 40-ամյակը: Փաստաթուղթը կոչվում է «Ոչնչացման սպառնալիքի ներքո գտնվող վայրի ֆաունայի և ֆլորայի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիա: Փաստաթուղթն ընդունվել է 1973-ի մարտի 3-ին: