«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ընտրվել է վեհաժողովի փոխնախագահ:
Դաշնակցության մամլո դիվանի տեղեկացմամբ, ընտրությունը կայացել է երեկ մեկնարկած «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստում, որն անցկացվել է Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգային պատվիրակությունների մասնակցությամբ: