Ամեն տարի մարտի 2-ին աշխարհում նշվում է ամենաարտասովոր տոներից մեկը՝ Լուցկու միջազգային օրը: Տարբեր են կարծիքներն այն մասին, թե ինչու է ընտրվել հենց այս օրը:
Կարծիքները, սակայն, ընդհանուր են այն հարցում, որ երկար տասնամյակներ շարունակ լուցկին եղել և մնում է մարդու կյանքի ամենակարևոր տարրերից մեկը: Այն այրվող նյութից (հիմնականում փայտից) փայտիկ է, որը վերջնամասում այրվող գլխիկ ունի՝ բաց կրակ ստանալու համար:
Մենք հաճախ չենք էլ մտածում այդ շատ պրակտիկ և զարմանալի հայտնագործության պատմության մասին: Իսկ չէ՞ որ հին ժամանակներում կրակ ստանալը բարդ գործ էր: