Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ի՞նչ կանի կոռուպցիայի ազգային դասընթացը Տիգրան Սարգսյանին

Երբ ուսման տարիները մնացել են հետևում, սովորելը միշտ բարդ է: Հարկադրված ես լինում կտրվել աշխատանքից, կորցնել արագությունը, հնարավոր է` եկամուտները:
Կան գիտելիքներ, սակայն, որ արժեն նման զոհողությանը:
Ռուսաստանի կոռուպցիայի դեմ պայքարի նախագահական խորհուրդը պաշտոնյաներին հրահանգել է կարդալ հատուկ հակակոռուպցիոն կուրսը: Ինչո՞ւ: Որպեսզի նրանք, իհարկե, ավելի լավ հակակոռուպցիոն փորձեր իրականացնեն: Էլ ինչո՞ւ: Կուրսը պատրաստելու են, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Ռուսաստանի առաջատար բուհերը»: Թե ո՞րն է պատճառը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռևս չի ընդօրինակել ռուսական փորձը` չգիտեմ, բայց չեմ կասկածում, որ եթե ոչ «այսօր» ապա «վաղը» կանի: Վստահ եմ նաև, որ հայ նախարարների վրա նման դասընթացը որևէ կերպ չի ազդելու:

Կոռուպցիայի մասին դասընթաց կա աշխարհի շատ համալսարաններում: Ես անգամ նման մի դասընթաց լսել եմ ամերիկյան համալսարաններից մեկում, թեև երբեք պաշտոնյա չեմ եղել: Սովորաբար պրոֆեսորներն աշխատում են խնդրին մոտենալ հիմնարար կերպով: Օրինակ` նրանք պատմում են ուսանողներին, որ եթե Transparency International-ի ներկայացրած երկրի կոռուպցիոն համաթիվը հանկարծ փոխվի համեմատաբար «մաքուր» Սինգապուրից մինչև կոռումպացված Մեքսիկայի մակարդակի, դա հավասարազոր կլինի 20 տոկոս հարկային բեռի (Սինգապուրի համաթիվն այժմ 9, 2 է, Մեքսիկայինը` 3, 3, Հայաստանինը` ի դեպ 5.39):

Կոռուպցիան նվազեցնում է արտադրողականությունը, ներդրումների հոսքը, ավելացնում է ձգձգումները, խթաններ է ստեղծում բիզնեսի վարման ստվերային ձևերի համար: Կոռուպցիայից տառապում է ցանկացած ազգի ապագան, քանի որ նվազում են կրթության մեջ ներդրումները, ընկնում է դրա որակը: Ընդհանուր առմամբ, կոռուպցիան նվազեցնում է պետության ցանկացած քաղաքականության արդյունավետությունը` ունկնդիրներին կպատմի պրոֆեսորը: Կոռուպցիան նաև ավելացնում է համընդհանուր վհատվածության, հիասթափության մակարդակը` հավելում եմ իմ կողմից: Հուսալքության համաթիվն ինձ հայտնի չէ, բայց դրա մոտավոր համարժեքը կարելի է ստանալ` երջանկության վարկանիշը գլխիվայր շրջելով: Նման վարկանիշներում մեր հասարակությունը սովորաբար գտնվում է միջինից ցածր կամ ընդհանրապես ցածր մակարդակում` կախված ձևակերպումներից:

Եթե Տիգրան Սարգսյանը որոշի ընդօրինակել ռուսական փորձը, արդյո՞ք օգտակար կլինեն այդ կարգի գիտելիքները հայ պաշտոնյայի համար, ով ստիպված է լինելու կտրվել «ծառայությունից» և հավանաբար կորցնել եկամուտները: Գուցեև գլխիվայր շրջել այդ պատկերը: Ախր ունկնդիրները, ովքեր տանջվելու են դասախոսություններին, արժեքավոր փորձագետներ են, որոնք իրենք պետք է դասախոսություններ կարդան: Պրոֆեսորները պետք է ուշադիր լսեն և գրառումներ անեն: Ես անգամ գիտեմ, թե ամենամոտ ապագայում կոռումպացված պրակտիկներին ինչպես ներգրավել դասընթացի պատրաստմանը. նրանց պետք է ձերբակալել և հանձնել դատարանին: Կոռուպցիայի մասին դասընթացը պետք է ամբողջությամբ հայկական լինի, կարելի է ասել` ազգային, իսկ առանց պրակտիկ մասնագետների` այն այդպիսին չի դառնա: Ուստի նման դասընթացի ստեղծումն ավելի լավ է առայժմ հետաձգել: Դրա պատրաստումը սկսելու համար պետք է անցնել կոռումպացվածների զանգվածային ձերբակալությունների, ովքեր քաջ հայտնի են մասնագետներին և ոչ մասնագետներին: Բոլորի համար էլ ակնհայտ են պաշտոնյաների, իրավապահների ու նրանց կանանց եկամուտները:

Նրանցից որոշները կարող են դառնալ բավական լավ հրապարակային դասախոսներ, իսկ կոռուպցիայի տեխնոլոգիայի դասընթաց կարդալը կարող է խթան դառնալ շուտափույթ ազատման համար: Օրինակ` դասընթացի արժեքը կարող է լինել մեկ տարի կրճատումը:

Ձևակերպումներից մեկով կոռուպցիան պետության անընդունակությունն է խթանների միջոցով շահադիտական շահերն ուղղել արտադրական հուն: Ահա և քեզ խթան: Ի՞նչ վատ է որ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում