Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, լիբիական կողմը պատասխանել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի երեկվա լիբիական հայտարարությանը: Լիբիայի փոխարտգործնախարար Հալիդ Քաիմը, մեկնաբանելով Էրդողանի խոսքերը, ասել է, որ դա Թուրքիայի գործը չէ.
«Եթե դուք ցանկանում եք միջնորդի դեր ստանձնել, ապա պետք է զերծ մնաք միակողմանի հայտարարություններ հնչեցնելուց և մեկ կողմին աջակցելուց»:
Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը Մուամար Քադաֆիին կոչ էր արել անհապաղ հրաժարական տալ և լքել երկիրը` այն թողնելով լիբիացիներին: