Աշխարհի երկրորդ ռակետ Էնդի Մարեյը նշել է, որ մրցաշրջանի իր խնդիրը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիադայի ժամանակ հաջող ելույթն է:
Հիշեցնենք՝ բրիտանացի թենիսիստը հաղթել է նախորդ Օլիմպիական խաղերի ժամանակ, որն անցկացվել է Լոնդոնում:
«Իմ գլխավոր նպատակը Օլիմպիական խաղերում հաջողության հասնելն է: Ցանկանում եմ մասնակցել նաև Դևիսի գավաթի խաղարկությանը: Դժվար է առաջնահերթություն տալ որևէ մցաշարի: Ցանկանում եմ հաջողության հասնել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակից կլինեմ»,- BBC Sport-ը մեջբերում է Մարեյի խոսքերը: