Հազվադեպ հիվանդությունների ուսումնասիրության եվրոպական կազմակերպության (EURORDIS) նախաձեռնությամբ տարվա ամենահազվադեպ օրը՝ փետրվարի 29-ը, պաշտոնապես ստացել է Հազվադեպ հիվանդությունների միջազգային օրվա կարգավիճակ: Ոչ նահանջ տարիներին օրը նշվում է փետրվարի 28-ին՝ գրում է Calend-ը:
Ավանդաբար փետրվարի վերջին օրը նշվող այս օրը դարձել է ամենամյա տեղեկատվական միջոցառումների օր: Դրա նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել հազվադեպ հիվանդություններով հիվանդ մարդկանց խնդիրների վրա, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածությունը նման հիվանդությունների ու մարդկանց կյանքի վրա դրանց ազդեցության նկատմամբ: