Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սաակաշվիլին պատերազմի վերսկսման հարմար առիթի է սպասում. Ռուս փորձագետ

Վրացական Georgia Times կայքի փոխանցմամբ, ռուս փորձագետ Կոնստանտին Սիվկովը հայտարարել է, որ Վրաստանը կարող է հերթական ռազմական հակամարտությունը սանձազերծել Աբխազիայի ու Հարավային Օսիայի դեմ.

«Վրացական զինված ուժերն արդեն լիովին վերականգնվել են 2008 թվականի օգոստոսյան ջախջախումից հետո: Դրանք զինված են ժամանակակից սպառազինությամբ, ինչը իրագործվել է առաջին հերթին ԱՄՆ-ի ու Իսրայելի ցուցաբերած օգնության շնորհիվ: Նրանք Թբիլիսիին հատկացրել են անգամ զենիթահրթիռային, այդ թվում՝ Patriot, համակարգեր:

Արևմուտքի օգնության արդյունքում վրացական բանակը կարող է հաջողությամբ հանդես գալ ընդդեմ հավանական հակառակորդի ծանր զրահատեխնիկայի:

Պատերազմի վերսկսման առիթ գտնելը շատ հեշտ է: Դա կարող է լինել սահմանային որևէ միջադեպ կամ ցանկացած այլ սադրանք: Միևնույն ժամանակ պատերազմի հնարավոր վերսկսման համար գոյություն ունի երկու գլխավոր գործոն. Աբխազիայի և Հարավային Օսիայի անվտանգության երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի ներքաղաքական հնարավոր անկայունությունը և վրացական ղեկավարության համոզվածությունն Արևմուտքի աջակցության հարցում: Արևմուտքը կարող է ֆինանսական պատերազմի օգնությամբ նպաստել Ռուսաստանում ներքաղաքական անկայունության հրահրմանը:

Եթե ուշադիր հետևելու լինենք նախագահ Սաակաշվիլիի հայտարարություններին, ապա կտեսնենք, որ նա իսկապես հարմար առիթի է սպասում Աբխազիայի նկատմամբ կորսված վերահսկողությունը վերականգնելու համար: Կարծում եմ` դա սարերի ետևում չէ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի զինված ուժերի հիմնադրման 20-րդ տարեդարձին կայացած «Վազիանի-2011» խորագրով զորավարժությունների ընթացքում Սաակաշվիլին հայտարարել էր. «Բնականաբար, բոլոր զորավարժությունների ժամանակ թշնամու կերպարը կրում է հիպոթետիկ բնույթ, սակայն մենք քաջ գիտենք, թե ով է ներխուժել Վրաստան, ով է ռազմակալել մեր տարածքները, և ով է շարունակում Վրաստանի հանդեպ ագրեսիվ պլաններ կազմել: Մենք մեր թշնամու վերաբերյալ պատրանքներ չունենք:

Վերջին տարիներին մենք արագացրել ենք վրացական բանակի արդիականացման աշխատանքները, որպեսզի ապագայում այն ի վիճակի լինի կատարելու «գրեթե անհնարին» առաջադրանքներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում