Ռուսական բլոգոսֆերայում այսօր քննարկվում է Մերձմոսկովյան «Չկալովսկի» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը, երբ օդաչուներին մեծ դժվարությամբ հաջողվել է վայրէջքի բերել կործանման եզրին գտնվող Տու-154 ինքնաթիռը: «Պարող ինքնաթիռ» անվանված այս տեսանյութից պարզ է դառնում, որ օդաչուներին մեծ դժվարությամբ է հաջողվել խուսափել վերահաս ողբերգությունից:
Դատախազությունը հարուցել է քրեական գործ, անց են կացվում ստուգումներ: Պարզվել է, որ պաշտպանության նախարարությանը պատկանող ինքնաթիռը օդ է բարձրացվել ստուգողական թռիչքի նպատակով, սակայն ընթացքում անմիջապես խափանվել է կառավարման համակարգը, և այն սկսել է մի կողմից մյուսը շարժվել: ԶԼՄ-ներին հաջողվել է պարզել, որ ինքնաթիռն առնվազն 6 տարի չի շահագործվել: