Աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ով ապաքինվում էր ծնկի վիրահատությունից հետո, որոշում է կայացրել չմասնակցել Ինդիանա – Ուլեսում կայանալիք «Մասթերս»-ի մրցաշարին: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Թենիսիստը նախատեսում է վերադառնալ «Մասթերս»-ի մեկ այլ մրցաշարի, որը տեղի կունենա Մոնտե Կառլոյում և ի սկզբանե չկար Ֆեդերերի ժամանակացույցի մեջ:
«Վերականգնումը շատ լավ է ընթանում: Ես բազմաթիվ մարզումներ եմ անցկացրել: Բայց քանի որ խաղաշրջանը երկար է, չեմ ցանկանում շտապել հետ վերադառնալ», – Facebook-ի իր էջում գրել է Ֆեդերերը: