ԱՄՆ պետքարտուղարությունը «կործանարար» է անվանել Իսրայելի ծրագրերը՝ Արևելյան Երուսաղեմում նոր շենքերի կառուցման վերաբերյալ:
Պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին, ըստ РБК-ի, հայտարարել է, որ Իսրայելի որոշումը զգալիորեն կդժվարացնի պաղեստինա-իսրայելական ուղիղ բանակցությունների գործընթացը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Իսրայելի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում 1300 միավոր նոր բնակարանի կառուցման մտադրության մասին: Ընդ որում, նշվում էր, որ խոսքը արդեն գոյություն ունեցող նախագծերի մասին է, որոնց իրականացումը կսկսվի մոտակա ամիսներին: