Tuesday, 09 06 2026
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե

Հերթական տուժած քաղաքացու բնակարանի թալանի հետքերը տանում են դեպի Վլադ Մանգասարյանի պարտքերը

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը հայտնում է, որ Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարան չստացած տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի հեղինակների անունները արդեն բացահայտ հնչում են Կենտրոնի դատարանի դահլիճում: Մասնավորապես տուժած քաղաքացու բնակարանը այլ անձի հանձնելու կեղծ գործարքները այս գործով վերջին նիստում լիովին բացահայտեց հերթական վկան` Վլադ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանի հետ արդեն Լուսինե Գյուլխասյանին վաճառված բնակարանի առուվաճառքի պայմանագիր կնքած Արթուր Գալստյանը:

Հենց այստեղ է, որ պարզ է դարձավ, որ Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը: Իսկ Ռուբեն Մանգասարյանի և Արթուր Գալստյանի միջև բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից` բնակարանի իրական սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից` Հարթունյան ընտանիքին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթրփրայզես» ընկերությունից հայտնի Սևակ Արզարունու միջև:

Իսկ ավելի ստույգ` վկա Արթուր Գալստյանը դատարանին հայտնեց, որ բնակարանի առուվաճառքի պայմանագիր կնքել է «Ջի Էյջ Սթորիջ Էնթփրայզս» ընկերության տնօրենի որդու լիազորված անձ հնդիսացող Սևակ Արզարունու հանձնարարությամբ, քանի որ այդ ժամանակահատվածում աշխատել է այդ ընկերությունում: Արզարունին 2010 թվականի սեպտեմբերի 23-ին Արթուր Գալստյանին հանձնարարել է գնալ նոտարական գրասենյակ և կնքել բնակարանի առուվաճառքի մի ձևական գործարք, որում պարզապես բնակարանն իր անունով է արվել և ավելի ուշ արդեն օտարվել է այլ անձի:

Արթուր Գասլստյանի խոսքով` ինքը հետագայում է պարզել, որ Սևակ Արզարունին պետք է 2800 քառակուսի մակերեսով տարածք ստանար Վլադիսլավ Մանգասարյանին պատկանող «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ կողմից Դավիթաշենում կառուցվող մի բազմաֆուկցիոնալ շենքից, իսկ դրա համար որպես երաշխիք Արզարունուն տվել են Լուսինե Գյուլխասյանին պատկանող բնակարանը և ևս մեկ բնակարան նույն շենքի նույն հարկից, որն էլ արվել է ոմն Գագիկ Պապոյանի անվամբ:

Ավելի ուշ, երբ «Ջի Էյջ Սթորիջ Էնթփրայզս» ընկերությունում տնօրինության եկած Նարեգ Հարթունյանը պարզել է, որ իրենց որպես երաշխիք տրված բնակարանը «ՎՄԳ գրուպին» չի էլ պատկանում, այլ վաճառված է մեկ այլ անձի` ինչ-որ Արմեն Գալստյանի: Ըստ վկայի` Հարթունյանն այդ ժամանակ հանձնարարում է իր հաշվապահ Աթուր Գալստյանին գնալ և այդ բնակարանը փոխանցել որպես իրական սեփականատեր ի հայտ եկած Արմեն Գալստյանին, իսկ ավելի կոնկրետ` նրա մատնանշած անձ Գայանե Ստեփանյանին: Եվ Արթուր Գալստյանն այդպես էլ անում է:

Հիշեցնենք, որ այս գործով դատախազ Արման Հակոբյանը անդրադառնալով Ռուբեն Մանգասարյանի և Արթուր Գալստյանի միջև բնակարանի վաճառքին, քննիչին ուղղված իր ցուցման մեջ արձանագրել էր Ռուբեն Մանգասարյանի անարժանահավատ ցուցմունքը, թե իբր Էդուարդ Եսայանն իրեն վճարած չի եղել 2007թ. մարտ-ապրիլ ամիսների շինանյութի 200 հազար ԱՄՆ դոլարը, ինքը պարբերաբար զգուշացրել է և չստանալով գումարը, 2010թ, սեպտեմբերի 23-ին, 70.000 ԱՄՆ դոլարի չափով պարտքի դիմաց բնակարանն անվանափոխել է պարտատեր Արթուր Գալստյանի անվամբ: Հնարածին պարտքի առկայության վերաբերյալ իր ցուցմունքով, Ռուբեն Մանգասարյանը «մոլորության մեջ էր գցել» նախաքննության մարմնին և դրանով փորձել էր պատճառաբանել իր պահանջի իրավունքը, որի դիմաց էլ, իբր, հետագայում ձեռք է բերել Գյուլխասյանին հանձնման ենթակա բնակարանը: Իսկ դատարանում վկա Արթուր Գալստյանի ցուցմունքը հաստատեց, որ իրականում ոչ մի գումարային հարց էլ այս ամենում չի եղել: Նախ Լուսինե Գյուլխասյանին վաճատված բնակարանը Վլասդիսլավ Մանգասարյանը եղբոր ձեռքով անհատույց հանձնել է Արթուր Գալստյանին, իսկ հետագայում արդեն Արմեն Գալստյանի կողմից մատնանշված կեղծ գնորդ Գայանե Ստեփանյանին:

Այնպես որ այս գործով հաջորդ` մայիսի 23-ի նիստում դատարանում վկայություն կտան հենց Արմեն Գալստյանը և Գայանե Ստեփանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում