Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Պաշտոնական. Դեսպան Մուրադ Մուրադյանի հանդիպումները Իրաքում

Ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանն ունեցավ մի շարք հանդիպումներ:

Նախևառաջ, Մուրադ Մուրադյանը հանդիպեց Իրաքի Հանրապետության խորհրդարանի նախագահ Օսամա Ա. Ալ-Նուջայիֆի (Usama Abdu’l Aziz al-Nujayfi) հետ: Զրույցի ընթացքում կողմերը նշեցին երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող դարավոր բարեկամությունը: Քննարկվեցին երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերը, դրանք զարգացնելու և նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը:

Խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց Իրաքում ապրող հայերի
դերը երկրի կյանքում, նրանց ակտիվ մասնակցությունը գիտության, բժշկության, մշակույթի, կրթության, տնտեսության և այլ բնագավառներում, ինչը լավ հիմք է Իրաքի և Հայաստանի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացման ու խորացման համար:

Դեսպան Մուրադյանը, փոխանցելով Իրաքի խորհրդարանի նախագահին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի Հայաստան այցելելու հրավերը, հույս հայտնեց, որ փոխադարձ այցելությունները նոր լիցք կհաղորդեն հարաբերությունների զարգացմանը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի Ազգային Ժողովն արդեն ձևավորել է հայ-իրաքյան միջխորհրդարանական խումբ և հույս հայտնեց, որ մոտ ապագայում Իրաքի խորհրդարանում նույնպես կստեղծվի նման խումբ:

Դեսպան Մուրադյանը հանդիպում ունեցավ նաև Իրաքի Բարձրագույն կրթության նախարար Ալի Մ. Ալ-Ադիբի (Ali M. Al-Adeeb) հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջև բարձրագույն կրթության բնագավառում հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիները, ինչպես նաև Իրաքի բարձրագույն կրթության նախարարությունում առկա որոշ խնդիրները:

Դեսպանը նշեց Իրաքի ուսանողների` Հայաստանի համալսարաններում
բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը, մասնավորապես` այն հաստատություններում, որտեղ դասավանդումը կազմակերպված է անգլերեն:
Դեսպան Մուրադյանը Իրաքի թեմի առաջնորդ Տ. Ավագ Արք. Ասատուրյանի ներկայությամբ հանդիպեց Բաղդադում գործող Հայ ազգային կենտրոնական վարչությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Դեսպանը
ներկայացրեց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական հարցերը, անդրադարձավ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին, Արցախյան հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին:

Նա հույս հայտնեց, որ իրաքահայությունը դեսպանության աջակցությամբ ակտիվորեն կմասնակցի տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում