Այսօր գնահատման և թեստավորման կենտրոնը ներկայացրեց դիմորդների ընդհանուր թիվը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղից դիմորդներն: Ընդհանուր առմամբ, հաշվառվել է 1209 դիմորդ, որոնց բաշխումն ըստ առարկաների ներկայացնում ենք ստորև.
հայոց լեզու և հայ գրականություն`609 դիմորդ
աշխարհագրություն`36
ընդհանուր պատմություն`73
կենսաբանություն`134
մաթեմատիկա`544
հայոց պատմություն`300
քիմիա`102
ֆիզիկա`294
ռուսաց լեզու`82
անգլերեն“365
գերմաներեն`30
ֆրանսերեն`18
իսպաներեն`1:
Գնահատման և թեստավորման կենտրոնը ներկայացրել է նաև դիմորդների թիվն ըստ մարզերի.
Երևան`320
Արագածոտն`68
Արարատ`104
Արմավիր`108
Գեղարքունիք`71
Լոռի`82
Կոտայք`93
Շիրակ`143
Սյունիք`46
Վայոց Ձոր`66
Տավուշ`28
ԼՂՀ`80:
«Ի դեպ, նշենք, որ սա առաջին փուլի ամփոփիչ տվյալներն են»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրեց գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանը: