Անցյալ տարի ամբողջ աշխարհում էլեկտրամոբիլների վաճառքների ծավալը 60 տոկոսով մեծացել է նույնիսկ բենզինի ցածր գների պայմաններում: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Եթե աճի այս տեմպը պահպանվի, ապա 2023 թվականին նավթի պահանջարկի անկումը կարող է հասնել օրական 2 միլիոն բարելի:
Առաջիկա երկու տարում Tesla-ն և Chevrolet-ը ծրագրում են կտրուկ ավելացնել էլետրամոբիլների վաճառքը: Այդ ավտոմեքենաների միջին գինը կիջնի մինչև 30 հազար դոլար, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել պոտենցիալ հաճախորդների բազան:
Էլեկտրաշարժիչներով աշխատող ավտոմոբիլների արտադրության բնագավառում միլիարդավոր դոլարների ներդրումներ են կատարում այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Ford-ը, Volkswagen-ը, Nissan-ը և BMW-ն: Բացի ավտոարտադրողներից, այս շուկայում իրենց տեղն են փորձում գտնել նաև Apple-ն ու Google-ը:
Այս միտումը կարող Է խնդիր դառնալ նավթի շուկայի համար, գրում Է Bloomberg-ը: