Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը ետ է կանչել 13 դեսպանների: Այս մասին հաղորդում է BBC-ն: Արտգործնախարարության ներկայացուցիչ Վեսելա Չերնևի խոսքերով, երբ երկիրը պատկանում էր սոցիալիստական բլոկին, այդ դիվանագետները համագործակցել են հատուկ ծառայությունների հետ:
Չերնևայի խոսքերով, արտաքին գործերի նախարարության գործողությունները չի կարելի անվանել դեսպանների ետկանչում, քանի որ դա կարող է անել միայն նախագահն իր հրամանագրով:
Մենք անցյալ դեկտեմբերին տեղեկացրել էինք, որ Բուլղարիայի խորհրդարանական հատուկ հանձնաժողովը պարզել էր, որ ներկայումս գործող 41 դեսպաններ, որոնք այդ երկրի շահերն են ներկայացնում աշխարհի շատ պետություններում, ժամանակին համագործակցել են հատուկ ծառայությունների հետ և եղել են գործակալներ: Այդ դեսպանների թվում էին նաև Լոնդոնում, Բեռլինում, Հռոմում, Մոսկվայում Բուլղարիայի դեսպանները: