Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի բռնցքամարտի միջազգային մրցաշարում տեղի են ունեցել 1/8 եզրափակիչ փուլի մենամարտերը:
այաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչ դուրս գալ հաջողվել է միայն Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Արամ Ավագյանին, ով 3 ռաունդներում էլ առավելության է հասել վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Արամի մրցակիցը կլինի Բելառուսը ներկայացնող Դմիտրի Ասանաուն:
Փետրվարի 25-ին ռինգ դուրս կգան Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ, ովքեր պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակիչից: 49 կգ Արթուր Հովհաննիսյանը կմրցի Տինկո Բանաբակովի, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը` Կրիստիան Դիմիտրովի հետ: Երկու մարզիկներն էլ ներկայացնում են Բուլղարիան:
Փետրվարի 24-ին ռինգ էին դուրս եկել նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը և 75 կգ քաշային Արման Հովիկյանը: