Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, հարավկովկասյան իր շրջագայության ընթացքում երեկ Ադրբեջանից Վրաստան է ժամանել Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Նրան ընդունել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Տեղի ունեցած դռնփակ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային հակամարտություններում ԵԱՀԿ ունենալիք դերը (Լիտվան ներկայումս ԵԱՀԿ նախագահն է):
Երկու նախագահներն ընդգծել են ԵԱՀԿ առաքելության վերադարձի անհրաժեշտությունը:
Բացի այդ, կողմերը քննարկել են Եվրաինտեգրման հարցում Վրաստանին Լիտվայի աջակցության, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցերը:
Հիշեցնենք, որ Լիտվան ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է 2011 թվականի հունվարի 1-ին: