Sunday, 28 05 2023
Սարդարապատի հերոսամարտը անձնուրաց հերոսների ու վախկոտ դավաճանների ջրբաժան էր. Սերժ Սարգսյան
Սփյուռք եզրը օգտագործելով առաջ չենք գնա, պետք է հասցեական խոսել
Ղազախստանը կխստացնի վերահսկողությունը Ռուսաստան արտահանվող ապրանքների նկատմամբ
Մոտ ապագայում կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել Բաքվի և Երևանի միջև. Ալիև
Արևմտյան աջակցություն հնարավոր է միայն, երբ Հայաստանը լքի ռուսական խորտակվող «Տիտանիկը»
ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը այցելել է Սարդարապատի հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհել
Եթե Տիգրանաշենը տան, ամբողջ Հայաստանի համար է խնդիր լինելու
Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության համար. Արցախի նախագահ
Ոչ թե արյուն, այլ դատաստան. ինչի կարիք ունի հանրությունը
12:45
Իրանի պաշտպանության նախարարությունը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել
12:30
Ֆրանսիայում ցույցերը նոր թափ են առնում
12:15
Սեուլն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը կքննարկի տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո
12:00
Մեծ Բրիտանիայում ուկրաինացի 20 օդաչուներ կսկսեն վերապատրաստվել F-16- երի վրա
11:45
«Քիշնևի գագաթնաժողովը մեզ հնարավորություն կտա աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին»․ Մակրոնը՝ Ալիևին
Ադրբեջանի դատարանը կալանավորման որոշում է կայացրել երկու հայ զինծառայողների նկատմամբ
Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
Պատմական հանգույցները հանգուցալուծելու պահը հիմա է. Նիկոլ Փաշինյան
Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Որոշակի իրադարձությունների դադարեցումը կարող է ծանր հետևանքներ ունենալ ՀՀ տնտեսության համար
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է
Ադրբեջանի առաջարկն, իհարկե, չի ընդունվի, դիմումն էլ, որ ներկայացրել են Եվրոպական դատարան, վստահ եմ` կմերժվի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով
ՌԴ-ում բացի հասարակ զորակոչից՝ կլինի նաև ուրիշ դասի քաղաքացիների զորակոչ, որոնք առնչություն ունեն ռազմական ոլորտի հետ
09:45
Աֆղանստանում 2,3 միլիոն երեխա կանգնած է թերսնման վտանգի առաջ. ՄԱԿ
Ուղիղ. Առաջին Հանրապետության 105-ամյակը՝ Սարդարապատի հուշահամալիրում
09:15
Առաջիկա 5 տարիներին մոլորակի ջերմաստիճանը նոր ռեկորդներ կսահմանի. ՄԱԿ
Բացահայտում, որ անհրաժեշտ է Հայաստանի հանրությանը հաղորդուղիների թեմայով
00:00
Գերմանիայում ուկրաինացի զինվորականները սկսել են վարժանքները ամերիկյան «Abrams» տիպի տանկերի վրա
Ադրբեջանի քաղաքացին չի կարող քշել Ֆիզուլի և «պիկնիկի» նստել Վարանդայի ջրամբարի ափին
«Նրանց մեծագույն առաքելությունը խանութներում գաղտնագողի ու վախվորած լուսանկարելն ու դրանք հրապարակելն է»․ Արցախի պետնախարար

Ս.Սարգսյանի` բանակի հանցագործությունները բացահայտելու խոստումը «տրյո՞ւկ» էր, թե՞ տղամարդու խոսք

Այս տարվա հունվարի 28-ին, երբ Հայոց բանակի օրվան նվիրված տոնակատարություն էր անցկացվում նախագահական նստավայրում, բանակում խաղաղ պայմաններում զոհվածների ծնողները բողոքի ակցիա էին անում նրա մատույցներում:

Նրանք պնդում էին, որ իրենց զավակներին սպանել են, իսկ իրական մեղավորներն այդպես էլ չեն պատժվել, քանի որ քրեական գործերի նյութերը կեղծվել են, օբյեկտիվ քննություն չի կատարվել և կոծկվել են գործի իրական հանգամանքները: Հենց բողոքի օրն էլ Սերժ Սարգսյանը վստահեցրեց (թեկուզ նստավայրի ճաղերի ետևից), որ ամեն ինչ կանի նրանց որդիների սպանությունները բացահայտելու համար և հանձնարարական տվեց նորանշանակ զինդատախազ Գևորգ Կոստանյանին և պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին` բոլոր գործերն իր ուշադրության կենտրոնում պահել: Իհարկե, զոհվածների հարազատներն այն ժամանակ թերահավատորեն մոտեցան այդ խոստմանը` չհավատալով, որ իրենց որդիների սպանությունները կբացահայտվեն:

Զոհերից մասնավորապես Գեղամ Սերգոյանի հայրը` Ռոբերտ Միրզոյանը հայտնել էր, որ իր որդուն սպանել են 2007թ. Ստեփանակերտի օրինակելի զորամասերից մեկում. «72 հոգուց բաղկացած զորամասում իմ որդուն սպանել են բոլորի աչքի առաջ` ատրճանակով կրակել են գլխին»: Սերժ Սարգսյանի խոստումից և նոր զինդատախազի պաշտոնավարումից անցել է երեք ամիս, և Ռոբերտ ՄիրզոյԱանը այսօր էլ գործում որևէ առաջընթաց չի տեսնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց. «Դա տրյուկ էր: Սերժ Սարգսյանն իր հանձնարարականների կատարման առումով հետևողական չէ»: Երկրի առաջին դեմքի խոստումից հետո նա նամակներ ու դիմումներ էր գրել համապատասխան կառույցներին և ստացած պատասխաններից հիասթափվել: Գործի դատաքննությունը անցել է ներպետական դատական ատյանները և այժմ ՄԻ Եվրադատարանի վարույթում է:

Ի տարբերություն Ռոբերտ Միրզոյանի, «Առաջին լրատվական»-ի մյուս զրուցակիցները որոշ չափով առաջընթաց նկատել են զինդատախազի գործունեության ընթացքում և համեմատաբար ավելի լավատես են: Հուլիսի 27-ին «ինքնասպանություն» գործած (ըստ պաշտոնական վարկածի) Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Նազարյանը համոզված է, որ որդուն սպանել են: Նա գործի առաջընթաց է համարում ևս մեկ անձի` Վահագն Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելը և կալանավորելը: Ըստ տիկին Հասմիկի` նա է եղել «իտոգ տվողը», և նա է որոշել և ասել, որ Արտակը պետք է զինվորներից փող հավաքի: Վերջինս էլ չի համաձայնել և հրամկազմից ոմանց համար դարձել թիրախ: Տիկին Հասմիկը նաև ակնկալում է, որ որդու վերադասներից էլի կալանավորվողներ կլինեն և մասնավորապես գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանը, ու նաև այն անձինք, ովքեր ինչ-ինչ պատճառներով լարվել են Արտակի հետ, հայհոյել նրան, ու վերջինիցս համարժեք պատասխան ստանալուց հետո լարվել նրա դեմ:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ի առավոտյան, ժամը 8.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում ինքնաձիգից ստացած վնասվածքներից մահացել էր 31-ամյա պայմանագրային զինծառայող, հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Նազարյանը: Նա ավարտել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը և 2009-ի նոյեմբերից անցել պայմանագրային ծառայության: Ըստ ՊՆ լրատվական ծառայության հաղորդագրության` լեյտենանտ Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով իշխանության չարաշահման կամ անգործություն (որն առաջացրել է ծանր հետևանքներ) դրսևորելու կասկածանքով ձերբակալվել էր 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը` պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելով Ա.Նազարյանին ծեծի ենթարկելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար:

Իսկ ահա պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել էին ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը` Ա.Նազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար: Մինչ այդ էլ Արտակի հարազատները պնդում էին, որ Արտակը ծառայության ընթացքում վատ հարաբերություններ է ունեցել անձնակազմի գծով տեղակալ Հակոբ Մանուկյանի և գումարտակի հրամանատար Միշայի հետ, իսկ պատճառը եղել է այն, որ Արտակը թույլ չի տվել գողանալ իր պահպանության տակ գտնվող դիզվառելիքը, իսկ զինվորների հետ հրաշալի հարաբերություններ է ունեցել: Մի առիթով քրոջն ասել է. «Ազիզ տղերք են»: Գուցե հենց դա էլ դուր չի եկել հրամանատարությանը, և նրանք որոշել են այդպես պատժել նրան: Ա.Նազարյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ դատաբժիշկը հանգել է հետևության, որ Արտակի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը պայմանավորված է եղել գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումով (կրակված էր եղել բերանի մեջ և նույնիսկ լեզվի վրա էր կրակոցի անցք եղել):

Ըստ պաշտոնական վարկածի` Արտակը «ինքնասպանություն» գործելու պահին նստած վիճակում է եղել, քարին հենված, սակայն ինչպես նշվում է արձանագրության մեջ, քարի վրա արյան կամ այլ հետքեր չեն հայտնաբերվել: Այսինքն` կամ հետքերը վերացրել են, կամ հետքերը չեն արձանագրվել, կամ դեպքը այլ տեղում է եղել: Այս և հակասական մյուս հարցերին նախաքննությունը պետք է պատասխան տա, և եթե չփարատվեն բոլոր կասկածներն ու մեղավորները չպատժվեն, Արտակի հարազատները բողոքը հասցնելու են մինչև Եվրադատարան: Հիշեցնենք, որ դեպքից հետո Պնախարար Սեյրան Օհանյանը գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանին անմիջապես հեռացրել էր զբաղեցրած պաշտոնից:

2007-ի օգոստոսի 31-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի զորամասում «էլեկտրահարված», հարազատների պնդմամբ, խոշտանգված ու սպանված Տիգրան Օհանջանյանի ծնողները շատ ոգևորված չեն Սերժ Սարգսյանի խոստմամբ, բայց նաև չեն էլ ուզում բացառել դրական հնարավոր զարգացումները: Գոնե փոփոխություն կա նախկին և ներկա զինդատախազների վերաբերմունքի միջև: Մինչ այդ հիշեցնենք, որ Տիգրանի մահվան համար նախաքննական մարմինը ծառայողական անփութության համար մեղադրանք էր առաջադրել զորամասի կապի հանգույցի պետ Ռուստամ Ասատրյանին և նույն հանգույցի ծառայող Կարեն Թովմասյանին, որոնց, սակայն, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրեց, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը վերացրեց և գործն ուղարկեց նոր քննության: Վճռաբեկն այն թողեց ուժի մեջ:

Տիգրանի հոր` Սուրեն Օհանջանյանի համոզմունքն այն է, որ իր տղային դաժանաբար սպանել են. մարմնի վրա ակնհայտորեն երևացել են մարմնական վնասվածքները, բռնության հետքերը: Եվ բացի դա, նախաքննական մարմնի անհիմն հիմնավորումը, թե էլեկտրահարումից կարող են զինվորի հագուստները պատռվել և տարբերանշանն էլ հայտնվել գրպանում, խոսում են այն մասին, որ զինվորը չէր կարող էլեկտրահարումից մահանալ, մանավանդ, որ խնդրո առարկա ձգալարի մեջ փորձաքննությամբ չի հայտնաբերվել այնքան հոսանք, որը կարող էր Տիգրանի մահվան պատճառ դառնալ: Ս.Օհանջանյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ եթե նախկին զինդատախազ Արմեն Խաչատրյանն իրենց ասում էր, որ ինքը չի հավատում Վճռաբեկ դատարանի դատական ակտի իրավացիությանը, և նշել էր` «Ձեր որդին էլեկտրահարվել է և վերջ», ապա Գևորգ Կոստանյանն անձամբ է գնացել դեպքի վայր` իրենց գործով քննիչի և դատախազի ուղեկցությամբ, զրուցել դեպքի օրվա հերթապահների, զորամասի հրամանատարի հետ, տեղատեսություն է արել` անձամբ համոզվելու ծնողների պնդումների մեջ, և վերջիններիս կարծիքով, համոզվել է: Զինդատախազից պատասխան դեռ չեն ստացել:

Կապվեցինք նաև ամբաստանյալ, 1 տարուց ավելի անօրինական կալանքի տակ մնացած և միայն վերջերս ստորագրությամբ ազատ արձակված պայմանագրային զինծառայող Նարեկ Այվազյանի մոր` Աիդա Այվազյանի հետ: Նրա որդին ծառայել էր ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդու` Գրիշա Խաչատուրովի ղեկավարած` Արարատի զորամասում: Լինելով հենակետի ավագ` թույլ չէր տվել ժամկետային զինծառայողներին գողանալ պետության գույք հանդիսացող դիզվառելիքը:

Մի քանի հոգով նրան ծեծել էին հենակետի գետնատնակում և թողնելով անօգնական վիճակում` գողացել դիզվառելիքը և վաճառել մի հովվի, ում հետ նախապես պայմանավորված էին եղել: Հետագայում, միջադեպի մասնակիցներից մեկին ներգրավել էին որպես տուժող, չորս հոգու ներգրավել էին որպես մեղադրյալ, որոնցից երեքին թեթև հոդվածով մեղադրանք էին առաջադրել և չէին կալանավորել, իսկ Նարեկ Այվազյանին` միանգամից 3 մեղադրանք էին առաջադրել և առանց թույլ տալու, որ ապաքինվի, հետախուզում էին հայտարարել և «հայտնաբերելուց» հետո առանց կալանքի սանկցիան թարմացնելու` հոսպիտալից տարել ուղիղ կալանավայր: Ըստ տիկին Աիդայի` նոր զինդատախազ Գևորգ Կոստանյանը կոտրել է այս գործում եղած կոռուպցիայի միայն 50 տոկոսը: Նրա շնորհիվ է մեղադրանքներից մեկը` զինծառայողին վիրավորանք հասցնելը, հանվել Նարեկին առաջադրված մեղադրանքներից, իսկ մյուս երկու ամբաստանյալները` Նարեկին ծեծողները, կալանավորվել: Իհարկե, Պնախարար Սեյրան Օհանյանը ևս գրությամբ միջնորդել էր դատարանին` նույնիսկ մեղադրական դատավճռի դեպքում Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան գերազանցությամբ ավարտած Նարեկի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժ:

Իսկ Պփոխնախարար Վովա Գասպարյանի կողմից տրված փաստաթղթին, այն է` Նարեկ Այվազյանը իր գործողություններով վտանգ չի ստեղծել Հայաստանի Հանրապետության համար, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը անհրաժեշտ ուշադրություն չդարձրեց, որպեսզի Նարեկի վրայից ևս մեկ ապօրինի մեղադրանք հանի: Տիկին Աիդան հույս ունի, որ իր ակնկալիքները Ս.Սարգսյանի խոստումներից կարդարանան, եթե վերաքննիչ քրեական և զինվորական դատարանն այդ երկու մեղադրանքներն էլ հանի իր որդու վրայից:Ի դեպ, այս դեպքից հետո Նարեկի ծնողները չէին ցանկանում, որ իրենց որդին շարունակի ծառայությունը ԶՈՒ-երում: Եվ երբ Նարեկը դատարանի դահլիճից ազատ է արձակվել ու տուն ճանապարհվել, ձեռքը դրել է մեքենայի պատուհանին և ասել` «չեմ հավատում, որ պատուհանի վրա այլևս ճաղեր չկան…», բայց նա մորն ասել է, որ շարունակելու է ծառայությունը և փորձելու է փոխել բանակում տիրող արատավոր բարքերը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում