«Մակլարեն»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն մտածում է կարիերան ավարտելու մասին: The Times-ի տեղեկությունների համաձայն՝ առաջիկա օրերին 34-ամյա իսպանացին կարող է հայտարարել կարիերան ավարտելու ստույգ ժամկետը:
Ալոնսոն վստահ չե, որ ընթացիկ մրցաշրջանում «Մակլարեն»-ը կարող է հաջողությունների հասնել՝ նախորդ մրցաշրջանը տապալելուց հետո:
Եթե թիմն ավտոարշավորդին չտրամադրի մրցունակ բոլիդ, ապա նա կավարտի կարիերան: