Ինչպես հայտնել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, մեր տղամարդկանց թիմը նոյեմբերի 21-ին կմեկնի Փարիզ: Հավաքականի կազմը 8-հոգանոց է` ամեն քաշում` մեկական բռնցքամարտիկ: Մեր հավաքականը համատեղ ուսումնամարզական հավաքներ կանցկացնի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի հավաքականների հետ, որից հետո կմասնակցի միջազգային մրցաշարի:
Նշենք, որ այս տարվա հունիսին Ֆրանսիայի հավաքականը Երեւանում էր: Համատեղ ուսումնամարզական հավաքներից հետո երկու երկրների բռնցքամարտիկները ընկերական հանդիպումներ անցկացրին:
Մեր պատվիրակությունը ղեկավարելու է Հայաստանի բռնցքամարտի ֆեդրացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: