Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Վտանգի մեխանիկան կամ մեխանիկական վտանգ

Եթե փորձենք հանրային հարցում անել` պարզելու համար, թե քաղաքացիների ո՞ր մասն է հավատում իշխանության ներկայիս ցուցադրական հանդուրժողության անկեղծությանը, ապա թերևս կասկած չկա, որ հարցվողների զգալի մասը կասկած կհայտնի այդ անկեղծության կապակցությամբ:
Հայաստանի ներքաղաքական ներկայիս գործընթացում իշխանության քաղաքավարի, գրեթե ժողովրդավար պահվածքը երևի թե շատ քչերին կարող է անկեղծ թվալ, առավել ևս, որ մի կողմից հանդես բերելով հանդուրժողություն, մյուս կողմից` իշխանությունը, օրինակ, արգելում է մարզերի բնակիչներին գալ Երևան հանրահավաքի: Հարց է առաջանում, իսկ արդյո՞ք ընդդիմությունը` Հայ ազգային կոնգրեսը, որ ներկայումս կարծես թե խաղի հանդարտ կանոնների շուրջ համաձայնության է եկել իշխանության հետ և մտել փոխադարձ գործընթացի մեջ, չի հասկանում այն, ինչ հասկանում է հասարակության, թերևս, մեծ մասը: Միամիտ կլինի կարծել, որ ընդդիմությունը անկեղծորեն հավատում է իշխանության հանդուրժողությանը, համարում է, որ այդ դրսևորումներում իշխանությունն անկեղծ է: Այդ դեպքում ինչո՞ւ է ընդդիմությունը մտել իշխանության հետ այդ խաղի մեջ, եթե չի հավատում իշխանության անկեղծությանը: Պատասխանի տարբերակները, թերևս, մի քանիսն են:

Կա՛մ ընդդիմությունը համարում է, որ իշխանությանն ինքն է իր բազմամարդ հանրահավաքներով ստիպել լինել հանդուրժող, այլապես այդ հանրահավաքները կարող էին մեծ ճնշում բանեցնել առանց այդ էլ երկրի ծանր իրավիճակի տակ ճնշվող իշխանության վրա, կա՛մ ընդդիմությունը պարզապես ունի երաշխիքներ, որ թեև իշխանությունը ստիպված է հանդուրժողություն ցուցաբերում, այդուհանդերձ նա դեռ երկար է ստիպված լինելու անել դա և այդ ճանապարհով ընդդիմության հետ հանգել ընդհանուր մի հայտարարի: Այդպիսի երաշխիքներ Հայ ազգային կոնգրեսը կարող էր ստանալ արտաքին քաղաքական կենտրոններից, որոնք կարող էին ճնշում բանեցնել Հայաստանի իշխանության վրա, որպեսզի վերջինս երկրի ներքաղաքական հարցերում վերջապես գնար կարծրությունը նվազեցնելու, առճակատումը թուլացնելու և լարվածությունը մեղմելու գործնական քայլերի: Պետք է արձանագրել, որ համենայնդեպս ներկայիս փուլի համար դա տեղի է ունենում: Թե՛ ընդդիմության հանրահավաքների համար Ազատության հրապարակի բացումը, թե՛ մարտի 1-ի գործի վերաբերյալ հայտարարությունները, թե՛ մնացած քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ անուղղակի, բայց բավական թափանցիկ հավաստիացումներն ու որոշակի գործընթացի տեսանելի մեկնարկը զգալիորեն լիցքաթափել են իրավիճակը: Ընդդիմությունն էլ, իր հերթին, պատասխան քայլերով է նպաստում իրավիճակի լիցքաթափմանը` փորձելով վերահսկել հանրային կրքերը: Դա էլ, թերևս, բնական է, որովհետև եթե ընդդիմությունը ստանում է իշխանության հանդուրժողության երաշխիքներ, ապա ինքն էլ իր կողմից պետք է այդպիսի երաշխիքներ տա: Թերևս չկա ներկայիս ներքաղաքական իրողության այլ բացատրություն:

Երրորդ տարբերակը կարող է լինել միայն իշխանության և ընդդիմության բացահայտ պայմանավորվածությունն առաջիկա խորհրդարանի ընտրությանն ընդառաջ դաշտը կիսելու և մանդատները բաժանելու մասին: Սակայն դժվար է կարծել, որ երեք տարի շարունակ բավական բարդ իրավիճակում գործած, բավական ինստիտուցիոնալ հիմքեր դրած ընդդիմությունը իշխանության հետ գնար այդօրինակ պարզունակ պայմանավորվածության` շատ լավ հասկանալով, որ դա կլինի այդ երեք տարվա վերջը, կլինի ընդդիմության այդ կառույցի փլուզման սկիզբը, ինչի մասին լավագույնս վկայում է «Արդարություն» դաշինքի պատմությունը: Եվ այստեղ ամենևին էականն այն չէ, որ «Արդարություն» դաշինքը պակաս կուռ էր, քան ասենք` Հայ ազգային կոնգրեսն է, կամ այդ դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը պակաս խարիզմատիկ և ազդեցիկ էր, քան ասենք` Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Այդ գործոններն, անշուշտ, էական են և կտան տարբերություն, բայց խնդիրն այստեղ այն է, որ հասարակության համար միարժեք դատապարտելի է իշխանության հետ ցանկացած ակնհայտ գործարք, որն ավարտվում է մանդատների բաժանումով: Հանրության համար կարևոր չէ` դա խարիզմատի՞կ գործիչն է անում, թե՞ խարիզմա չունեցողը, դա կո՞ւռ ընդդիմությունն է անում, թե՞ պատեհապաշտներով համալրվածը: Հայ ազգային կոնգրեսի լիդերների քաղաքական փորձառությունը, թերևս, պետք է բավականացնի այդ հեռանկարի անխուսափելիությունը պատկերացնելու և հաշվարկելու համար, ինչը նշանակում է, որ նրանք պետք է որ մեկընդմիշտ հրաժարված լինեն իշխանության հետ մանդատաբաժանի գործընթաց սկսելու առաջարկներից: Դրա հակառակն ամենևին էլ ջրբաժանի գործընթաց սկսելը չէ: Կարելի է շարունակել շախմատը, կարելի է մտնել քաղաքական գործընթացի անխուսափելի մաս հանդիսացող երաշխիքային մեխանիզմների մեջ, բայց երբ բանը հասնի մանդատներ բաժանելուն, ապա այդ դեպքում արդեն գործընթացից դուրս գալը կդառնա անհնարին, իսկ գործընթացն էլ կվերածվի ճահճի:

Այն մոտեցումը, որ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդում ընդամենը մեկ-երկու ընդդիմադիր պատգամավորը կարողացան կազմաքանդման մեծ գործընթաց առաջացնել, իրականում բացարձակապես անհամարժեք է ներկայիս իրավիճակին: Նախ` մի բան է քանդվող կայսրության ծայրագավառներից մեկի Գերագույն խորհրդի ընդդիմադիր պատգամավոր լինելը, մեկ այլ բան է ընդդիմադիր պատգամավոր լինել կլանա-օլիգարխիկ կառավարման համակարգ ունեցող ամբողջատիրական երկրի խորհրդարանում: Այդ իմաստով, թերևս, վառ օրինակ է հայտնի դեպքը 2008 թվականի փետրվարյան հանրահավաքների օրերին, երբ համաժողովրդական շարժմանը միացան ԱԺ մի քանի պատգամավորներ, սակայն շատ կարճ ժամանակում նրանց վրա այնպիսի աննախադեպ ճնշում գործադրվեց, որ նրանք ստիպված էին հետ վերցնել իրենց ստորագրությունները: Իրավիճակի լիարժեք համանմանություն իհարկե չկա, բայց ակնհայտ է, որ պատգամավորական մանդատը Հայաստանում չափազանց թույլ բան է, եթե երկրում չի գործում Սահմանադրությունը: Այլ խնդիր է իհարկե, որ Կոնգրեսը մանդատներ ստանա այն երաշխիքային մեխանիզմի շրջանակում, որ Հայաստանում կարող է կիրառվել արտաքին քաղաքական կենտրոնների միջնորդությամբ:

Գուցե այդ դեպքում մեխանիզմը ժամկետային առումով բավական երկար լինի և ներառի նաև ընդդիմության խորհրդարանական գործունեությունը: Բայց այստեղ ևս կա կարծես թե աքսիոմատիկ ճշմարտություն` ցանկացած երաշխիքային մեխանիզմ, հատկապես արտաքին քաղաքական կենտրոնների հեղինակած, որևէ կողմի հաշվի է առնում ըստ նրա տնօրինած ռեսուրսի` իշխանական լծակ, կապիտալ կամ հանրային աջակցություն: Ակնհայտ է, որ Կոնգրեսի ռեսուրսը հանրային աջակցությունն է: Ստանալով մանդատներ, որևէ մեխանիզմի շրջանակում, հատկապես հերթական ընտրության արդյունքում, Կոնգրեսը կորցնելու է իր այդ ռեսուրսի մի զգալի մասը: Իսկ այդ դեպքում հազիվ թե լինի որևէ երաշխիք, որ վերը նշված «երաշխիքային մեխանիզմը» պարզապես չի ընդհատվի: Մեկ այլ կարևոր հարց է նաև, թե ո՞րն է լինելու այդ մեխանիզմի գինը, եթե իհարկե մեխանիզմ առկա է, որովհետև իմ դիտարկումը զուտ ենթադրություն է, որպես իրադրության շարժառիթ հանդիսացող հնարավոր մի տարբերակ: Ի՞նչ է պահանջվելու կողմերից առավել գլոբալ իմաստով` նրանց համար փոխշահավետ մեխանիզմ գործի դնելու համար: Եվ ո՞վ է լինելու պահանջողը: Դրանք, թերևս, կարևորագույն հարցեր են, որոնց մասին արժե խոսել, բայց այլ հրապարակման շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում