Wednesday, 24 04 2024
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում

Թուրքերն ու քրդերը «եղբայրներ» են, ինչպես Սիփանն ու Արարատը, Եփրատն ու Տիգրիսը. Էրդողան

Քրդական Кurdishcenter.ru կայքի փոխանցմամբ, վարչապետ Էրդողանն իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Մուշ քաղաքում ելույթ է ունեցել` կրկին ընդգծելով, որ Թուրքիայում «չկա Քրդական հարց».

«Մենք դեմ ենք բոլոր նրանց, ովքեր «խաբում» են «մեր քուրդ եղբայրներին ու քույրերին»: Մեր քվեներով մենք նրանց հստակ պատասխան կտանք ընտրությունների ժամանակ: Մենք ոչնչի չենք հասնի նրանց հետ, ովքեր փորձում են մասնատել մեր երկիրը:

Մենք երկիրը ոտքի չենք կանգնեցնի անջատողական ահաբեկչական կազմակերպության («Քրդստանի աշխատավորական» կուսակցություն, PKK) հետ: Նույնը վերաբերում է նրանց (քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցություն, ԽԺԿ), ովքեր փորձում են խաթարել ժողովրդի ազատ արտահայտվելու կամքը:

Սա «մեր հողն» է, «մեր հայրենիքը», այստեղ «բացառված» են խտրականությունն ու անջատողականությունը: Մենք «միասին» կլինենք: Մենք ոչ թե բարեկամներ կամ ազգականներ ենք, այլ` «հավերժ եղբայրներ», ինչպես Սիփանն ու Արարատը, Եփրատն ու Տիգրիսը: Մենք «անբաժանելի» ենք, ինչպես երկիրն ու երկինքը: Այս երկրում այլևս «չկա Քրդական հարց», մեր քուրդ «եղբայրները» որոշակի խնդիրներ ունեն:

Քրդերի մի մասն ուրբաթ օրերն աղոթում է այստեղ, իսկ մյուս մասը, լսելով PKK-ի խորհուրդները, գնում և աղոթում է մեկ այլ վայրում: Դա «անջատողականություն» է: Մենք ոչ մի ընդհանուր բան չունենք նրանց հետ, ովքեր Ափոյին (Աբդուլլահ Օջալան) մարգարե են հռչակել: Մենք կպայքարենք բոլոր նրանց դեմ, ովքեր «խաբում են իմ քուրդ եղբայրներին»»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը, հանդես գալով իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ժողովում, դարձյալ հայտարարել էր, որ Թուրքիայում «այլևս գոյություն չունի Քրդական հարց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում