Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Սիրիա այցելությունից: Վրաստանի ԱԳՆ-ի այս հայտարարությունը պայմանավորված է Սիրիայում իրավիճակի կտրուկ սրմամբ:
ԱԳՆ-ն նշել է, որ ներկայիս դրությամբ Սիրիայում են գտնվում Վրաստանի երեք քաղաքացիներ, որոնք հատուկ հեռախոսահամարի միջոցով կարող են կապ հաստատել Եգիպտոսում Վրաստանի դեսպանատան հետ:
Հիշեցնենք, որ Սիրիայում Վրաստանը չունի դիվանագիտական ներկայացուցչություն, ինչի հետևանքով էլ Եգիպտոսում Վրաստանի դեսպանի լիազորությունները տարածվում են նաև Սիրիայի վրա: