Trtrussian.com կայքի փոխանցմամբ, Թուրքիան պաշտպանական սպառազինության արտադրության ոլորտում հանդիսանում է բավական արագ զարգացող երկիր: Թուրք ինժեներների վերջին գլուխգործոցն է Pars մարտական զրահամեքենայի ստեղծումը:
Այն նախագծվել է բացառապես թուրք ինժեներների կողմից և սկզբնապես արտադրվել է Թուրքիայի զինված ուժերում գործածվելու համար: Այժմ այն պատրաստ է դուրս գալու համաշխարհային շուկա:
Pars-ը վարորդի համար ապահովում է բարձր պաշտպանվածություն և 220 աստիճանի անկյամբ տեսանելիություն: Նրա լայնությունը 6.5 մետր է, իսկ անձնակազմը բաղկացած է 8 հոգուց: Pars-ի պտտման շառավիղը չի գերազանցում նրա լայնությունը, ինչը ոչ մեծ տարածքներում ապահովում է բարձր մանևրայնություն:
Կրակային մեծ հզորությամբ օժտված Pars-ը հեշտորեն տեղաշարժվում է ոչ միայն ցամաքում, այլև` ջրում: