Thursday, 25 04 2024
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ

Աբդուլլահ Գյուլը մարտական ինքնաթիռների ուղեկցությամբ մեկնել է Ավստրիա

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մարտական ինքնաթիռների ուղեկցությամբ մեկնել է Ավստրիա: Գյուլի պատվիրակության կազմում են նաև նրա կինը` Հայրունիսա Գյուլը, պետնախարար Ֆարուք Չելիքը, Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց, պետնախարար Էգեմեն Բաղըշը:

Վիեննայում նրան հյուրընկալել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, որի հետ հանդիպման ժամանակ Գյուլը խնդրել է աջակցել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը.

«Որևէ հիմք չկա, որ մեր եվրոպական մի շարք բարեկամներ մտահոգվում են, թե ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը կարող է խախտել նրա ներդաշնակությունը: Թուրքիան ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, ուր ներքին համերաշխությունը, համագործակցությունն ու ինտեգրացիան գտնվում են բարձր մակարդակի վրա»:

Ավստրիայի նախագահն, իր հերթին, նշել է, որ իրենք ամբողջովին աջակցում են Ավստրիայում բնակվող թուրքերի ինտեգրմանը և մասնավորապես գերմաներենի ուսուցմանը, որը չի կարող վերածվել ձուլման:

Գյուլը նաև նշել է, որ տարեկան Թուրքիա է այցելում ավստրիացի մոտ 500.000 զբոսաշրջիկ:

Հիշեցնենք, որ ներկայումս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում եվրոպական երկրները պետք է բաժանել 3 խմբի` գործընթացի կողմնակիցներ (Մեծ Բրիտանիա, Իտալիա և այլն), հակառակորդներ (Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս և այլն) և չկողմնորոշվածներ (Դանիա և այլն):

Դեռ նախորդ տարվա աշնանը թուրք պետնախարար և փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարեց. «Գերմանիան և Ֆրանսիան ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը դիտարկում են որպես սպառնալիք: Դրա պատճառն այն է, որ Գերմանիան ու Ֆրանսիան քաջ գիտակցում են, որ ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության պարագայում Թուրքիան այլևս հանդես չի գա երկրորդական դիրքերից: Այդ ժամանակ բոլորն ականատես կլինեն ոչ թե Գերմանիա-Ֆրանսիա, այլ` Գերմանիա-Ֆրանսիա-Թուրքիա առանցքին: Մենք վստահ չենք` արդյո՞ք նրանք պատրաստ են մեզ հետ կիսել այդ հզորությունը»:

Այստեղ պետք է նշել, որ ԵՄ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի հակառակորդներն ընդգծում են, որ անդամակցության պարագայում Թուրքիան բնակչության թվաքանակով կդառնա Գերմանիայից հետո ԵՄ անդամ երկրորդ խոշոր երկիրը, ինչը նշանակում է, որ նա կարող է լրջորեն ներազդել եվրոպական քաղաքականության մշակման ու որոշումների ընդունման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում