Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան վստահ է, որ իր թիմը հաղթանակ է տանելու Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Բավարիա»-ի դեմ խաղում:
«Չգիտեմ, թե ինչու, բայց մինչ այժմ գերմանական թիմերի դեմ լավ խաղ եմ ցուցադրել: «Բավարիա»-ի դեմ խաղը բարդ ընթացք կունենա, բայց գերմանացիների համար էլ դժվար կլինի, քանի որ մարզադաշտում նրանց դժողք է սպասվում:
Սեփական հարկի տակ անցկացրած վերջին 9 հանդիպումներում մենք ընդամենը մեկ գոլ ենք բաց թողել: Կօգնենք միմյանց և կփորձենք չսխալվել, քանի որ Գվարդիոլայի թիմն անպայման կօգտվի դրանցից»,- Football Italia-ն մեջբերում է Մորատայի խոսքերը: