ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի անդամ Ռոբերտ Դալլաքյանի նախագահությամբ: Որոշվեց՝
05/05/13թ. «Հատիս-97-ֆզ»-«Խալդի-97-ֆզ» (Ֆ16040) խաղը չի կայացել ոստիկանության աշխատակիցների բացակայության պատճառով: ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 20-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Հատիս-97-ֆզ» թիմին գրանցվեց տեխնիկական պարտություն, «Աբովյանի մ/դաշտ» ՓԲԸ-ին տուգանվեց 10000 դրամով:
05/05/13թ. «Հատիս-2000-ֆզ»-«Թալգրիգ-2000-ֆզ» (Ֆ14009) խաղը չի կայացել ոստիկանության աշխատակիցների բացակայության պատճառով: ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 20-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Հատիս-2000-ֆզ» թիմին գրանցվեց տեխնիկական պարտություն, «Աբովյանի մ/դաշտ» ՓԲԸ-ին տուգանվեց 10000 դրամով:







































