«Միլան»-ի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին հայտնել է, որ Մասիմիլիանո Ալեգրին լքում է ակումբը:
«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին կարող է շարունակել կարիերան մոսկովյան ակումբներից մեկում` «Լոկոմոտիվ»-ում կամ «Դինամո»-ում: Այդ մասին է հայտնում Corriere dello Sport-ը:
Տեղեկությունների համաձայն` երկու ակումբներն էլ ցանկանում են հրավիրել Մացարիին: Հավելենք, որ 51-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են «Ռոմա»-ն և «Ինտեր»-ը:









































