Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին շրջանառվող լուրերը:
«Ռեալ»-ում հնարավորություն չունեցա տեղ զբաղեցնել հիմնական կազմում: Առաջարկներ շատ եղան, բայց «Յուվենտուս»-ի ներկայացուցիչներն ինձ ավելի լավ պայմաններ առաջարկեցին:
Ինչ վերաբերում է ապագայիս, ապա երկու ամիս առաջ նոր՝ 5-ամյա պայմանագիր եմ ստորագրել ներկայիս ակումբիս հետ՝ մեկ տարով երկարաձգելով նախորդի ժամկետը: «Ռեալ»-ից հեռանալու որոշումն ինքնուրույն եմ կայացրել: Դա իմ ընտրությունն էր: «Արքայական ակումբ»-ում ես այդպես էլ չստացա իմ շանսը»,- Football Italia-ն մեջբերում է Մորատայի խոսքերը: