Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը վատացրել է 2016թ. Brent տեսակի նավթի միջին գնի իր կանխատեսումը՝ մինչև 40 դոլար մեկ բարելի դիմաց՝ նախկինում սպասվող 55 դոլարի փոխարեն: Այս մասին հայտնում է RNS-ը՝ հղում անելով գործակալության տվյալներին:
«Նավթի գները սպոտային և ֆյուչերսային շուկաներում այժմ մոտ 70%-ով ցածր են 2014թ. կեսի մակարդակից, երբ գները սկսել էին նվազել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Brent տեսակի նավթի միջին գնի կանխատեսումը 2016-2019թթ. վատացել է մինչև 46 դոլար մեկ բարելի դիմաց՝ ավելի վաղ կանխատեսված 65 դոլարի փոխարեն: