Հարավային Կորեայի իրավապահները որոշում են կայացրել խուզարկություններ իրականացնել Հարավային Կորեայում ինտերնետ հսկա Google-ի տեղական գրասենյակներում: Ինչպես փոխանցում է BBC-ն, իրավապահների հետախուզության պատճառը ստացված տեղեկություններն են, որոնց համաձայն Google-ն անօրինական տեղեկություններ է հավաքում:
Ինչպես պարզաբանել է իրավապահ մարմիններում հեռուստաալիքի աղբյուրը, քննիչների մոտ կասկած է առաջացել՝ կապված Google AdMob գովազդային գործակալության հետ: Նախնական տվյալներով, բջջային գովազդի ծառայությունը հավաքել է անձնական տվյալներ հաճախորդների գտնվելու վայրի վերաբերյալ՝ առանց նրանց թույլտվության:
Սա առաջին դեպքը չէ, որ ինտերնետ հսկաներին մեղադրում են անօրինականորեն անձնական տեղեկություններ հավաքելու մեջ: Այսօր նմանօրինակ մի այլ մեղադրանք է հնչեցրել Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը` ասելով, որ «Facebook»-ը մարդկության պատմության մեջ ստեղծված ամենահզոր լրտեսական մեքենան է»: