Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տարեց մարդն ինքնասպանություն է գործել մանկապարտեզի շենքում՝ երեխաների աչքի առաջ:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, շուրջ 60 տարեկան տղամարդը մտել է մասնավոր կաթոլիկ մանկապարտեզի շենք, որտեղ գտնվել են շուրջ 10 երեխա և մեկ մեծահասակ, հանել է զենքը և կրակել իր վրա:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ տղամարդը մանկապարտեզի շենք է մտել առանց որևէ խոչընդոտի: Քննությունը դեռևս չի պարզել մահացածի ինքնությունը և ինքնասպանության դրդապատճառները:











































