Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

Extra Jus. Ինչո՞ւ Հայաստանում միլիցիան ոստիկանություն չի դառնում

2003թ. Հայաստանի ներքին գործերի նախարարությունը դարձավ ոստիկանություն: Սակայն բովանդակային ոչ մի բարեփոխման չենթարկվեց: Նույն մարդիկ` իրենց նույն մեթոդներով մնացին իրենց տեղերում: Ոստիկանությունը, որը պետք է ապրեր նոր օրենքով, լավ կամ վատ, արդեն էական չէ, մնաց նույն հին միլիցիան` անձնակազմով, կազմակերպվածությամբ և, գլխավորը, ինստիտուցիոնալ առումով:

Ինստիտուցիոնալ վակուումի զգացողությունը առաջանում է նրանից, որ մեր երկրում ցանկացած պետական հաստատություն գործում է տիտղոսային գործառույթներից և ֆորմալ պաշտոնական կառուցվածքից անդին` հենվելով ներքին կոնվենցիաների, հին բարքերի և կորպորատիվ էթիկայի վրա: Եթե չհամեմատենք իրականությունը գեղեցկության և գերատեսչությունների ու կազմակերպությունների մասին օրենքներում ամրագրված գործառույթների հետ, այլ ուղիղ նայենք «թիրախին», լավ նկատելի է, որ պետծառայության համակարգն ընդհանրապես և նրա ցանկացած ստորաբաժանում մասնավորապես, իրենցից ներկայացնում են բարձր ինստիտուցիոնալացված կորպորացիա` խաղի կայուն, ներքին կանոններով, ուժեղ երաշխիքներով և անջատված արժեքներով: Ոստիկանությունն էլ այստեղ բացառություն չէ:

Պետական մեքենայի մյուս տարրերից այն տարբերվում է նրանով, որ հենց վերջինիս է հանձնարարված փաստացի չգործող քրեական դատարանների պայմաններում խաղաղ բնակչության նկատմամբ գործնականում անվերահսկելի ճնշում կիրառելու իրավունքը: Նշանակում է` իր ներքին ինստիտուցիոնալ կառուցվածքը դրսի ճնշումներից պաշտպանելու նրա հնարավորությունները անասելիորեն մեծ են, քան ավելի խաղաղ գերատեսչություններինը, անգամ բանակինը, որը սեփական քաղաքացիների նկատմամբ բռնություններ գործադրելու մանդատ չունի:

Մնացած ամեն ինչ մեծ նշանակություն չունի, ցանկացած ֆորմալ կանոն արհամարհվելու կամ մեկնաբանվելու է այնպես, որ նվազագույնը չխանգարեն կորպորացիայի երաշխավորված գործունեությանը, առավելագույնը` պաշտպանեն դրա անդամներին, կամ էլ, ինչը սովորաբար հանգեցնում է ողբալի հետևանքների, մշակվելու են այնպիսի կանոններ և միջոցներ, որոնք թույլ են տալիս դրսից դիտորդի համար կանոններին հետևելու պատրանք ստեղծել: Կայուն և փակ սոցիալական հաստատությունները, որոնք բացի այդ, լավ հարմարվել են «չներգրավվածների» և «ընդհանուր շահերի դավաճանների» մաքրմանը, այդկերպ չեն կործանվում, իսկ նորմալ ոստիկանություն ստանալու համար պետք է հենց փոխել ոչ պաշտոնական կոնվենցիաներն ու կառույցները, որոնց շրջանակներում էլ այսօր գործում է ոստիկանությունը:

Դրանք ոչնչացվում են միջոցներով, որոնք խախտում են կառույցի սոցիալական ամբողջականությունը, և եթե բարեփոխիչներն իրենց զինանոցում չունեն ակնհայտորեն ահաբեկչական միջոցներ (հուսանք, որ չունեն), որոնցով, օրինակ, կործանվեց գողական օրենքը, միակ ելքը մնում է «ցրել ժողովրդին ու նորից հավաքել»:

Ցավոք, չնայած ամենապարզ տարբերակի գրավչությանը, Հայաստանը սկզբունքորեն չի կարող գնալ վրացական ուղիով, և բանն այստեղ ամենևին էլ քաղաքական կամքի բացակայությունը չէ: Փողոցում թողնելով տասնյակ հազարավոր թերի կրթված երիտասարդների, որոնք իրենց հացը վաստակում են կազմակերպված բռնությամբ, սովոր են լիակատար անպատժելիության, Հայաստանի իշխանությունը կստանա հանցավորության այնպիսի ահռելի բռնկում, որ 90-ականների սկզբի ալիքը մեզ թեթև մարմնամարզություն կթվա: Այդ թվում կազմակերպված հանցավորության առումով. շորթման, խմբակային երաշխավորության, ապօրինի բռնության փորձ ոչ բոլորն ունեն, բայց կա զգալի քանակի մոտ: Նրանց մեծամասնությունը սովոր է ամեն օր օրենք խախտել: Այնպես որ, ստիպված ենք աշխատել եղածի հետ:

Բայց ոչ պաշտոնական կապերի, որոնց վրա հենվում են չարորակ կառույցները, վերացման առավելագույնս արդյունավետ միջոցը բոլորովին հակառակն է ենթադրում: Անհրաժեշտ է ֆորմալ կազմակերպված հաստատության առավելագույն փոփոխություն, լիազորությունների վերաբաժանում, հին ստորաբաժանումների վերացում և միաժամանակ նորերի ստեղծում, զգալի կրճատումներ` արտաքին, քաղաքացիական կառույցի վերահսկողությամբ:

Նաև կադրերի առավելագույն խառը ընդգրկում, որպեսզի նախկին երկու ծառայակիցները, որոնք կշարունակեն ուս-ուսի ծառայել, բառացիորեն դառնան թանգարանային նմուշներ: Այո՛, նման միջոցները անխուսափելիորեն կհանգեցնեն անասելի ներքին «բարդակի» և միլիցիայի առանց այդ էլ ցածր արդյունավետության ժամանակավոր անկման: Բայց դա գոնե թույլ կտա հուսալ, որ բարեփոխումների մեկնարկ է տրվել: Հակառակ դեպքում, ըստ էության, ոստիկանությունը կմնա գուլյանների և խալաֆյանների նման անպաշտպան քաղաքացիներիս համար «ինքնասպանվելու» հարմար որջը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում