Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Պուտինը դաշնակից չէ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում. Ջորջ Սորոս

Ամերիկյան Project Syndicate պարբերականում հրապարակված հոդվածում ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը գրում է, որ ԱՄՆ և ԵՄ առաջնորդները լուրջ սխալ են թույլ տալիս՝ մտածելով, որ Վլադիմիր Պուտինը պոտենցիալ դաշնակից է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Այդ կարծիքը հակասում է գոյություն ունեցող ապացույցներին: Պուտինի նպատակը ԵՄ-ի քայքայմանը նպաստելն է, իսկ այդ նպատակը իրականություն կդառնա, եթե սիրիացի փախստականների մեծ հոսք ներթափանցի ԵՄ:

Ռուսական ինքնաթիռները հարվածներ են հասցնում Հարավային Սիրիայի քաղաքացիական բնակչությանը, ինչը ստիպում է նրանց փախչել Հորդանան և Լիբանան: Ռուսաստանը նաև օդային հարվածներ է իրականացնում Սիրիայի հյուսիսում: Դրան հետևեց նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օգնությամբ Հալեպի բանակի դեմ ցամաքային գործողությունների սկսումը: 70 հազար խաղաղ բնակիչ ստիպված է եղել փախչել Թուրքիա: Այդ ընտանիքները չեն ուզում մնալ Թուրքիայում, նրանք ձգտում են դեպի Եվրոպա:

Պուտինը հանճարեղ մարտավար է, սակայն չունի ստրատեգի մտածողություն: Նրա միջամտությունը Սիրիական ճգնաժամին ռազմավարական սխալ էր, որովհետև այժմ նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հակամարտության մեջ է ներքաշվել՝ ի վնաս երկու երկրների:

Սակայն հենց որ Պուտինը տեսավ ԵՄ-ի քայքայումը արագացնելու հնարավորությունը, նա այն բաց չթողեց: Ընդհանուր թշնամու՝ ԴԱԻՇ-ի դեմ համագործակցելու վերաբերյալ բանակցություններ վարելով՝ Պուտինը թաքցրեց իր իրական նպատակը: Նա նման մոտեցում ցուցաբերեց նաև Ուկրաինայի հարցով. ստորագրելով Մինսկի համաձայնագիրը՝ նա չկատարեց դրա պարտավորությունները:

Դժվար է հասկանալ, թե ինչու են ԱՄՆ և ԵՄ առաջնորդները հավատում Պուտինի խոսքերին և չեն դատում նրա մասին ըստ գործերի: Միակ բացատրությունը այն է, որ ժողովրդավար քաղաքական գործիչները ձգտում են հանգստացնել իրենց երկրի բնակչությանը՝ ներկայացնելով իրականությունից հեռու պատկեր: Բանն այն է որ Ռուսաստանը և ԵՄ-ն մրցում են ժամանակի հետ, թե նրանցից ով առաջինը կփլուզվի:

Պուտինի ռեժիմին 2017թ. սնանկացում է սպասվում , իսկ քաղաքական ընդվզումները կարող են ավելի շուտ սկսվել: Արևմուտքի պատժամիջոցները նավթի գնի անկմանը զուգահեռ թույլ չեն տա Պուտինի կառավարությանը իրականացնելու ժողովրդին ուղղված խոստումներից և որևէ մեկը:

Պուտինյան ռեժիմի համար կոլապսից խուսափելու համեմատաբար արդյունավետ միջոցը ԵՄ-ի վաղաժամ կոլապսն ապահովելն է: Կազմաքանդման եզրին հայտնված Եվրամիությունը ի զորու չի լինի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանել՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա: Ընդհակառակը՝ Պուտինը հսկայական տնտեսական շահույթ կարող է ստանալ Եվրոպայի մասնատումից:

Ներկա պահին ԵՄ-ն մոտ է փլուզմանը՝ 2008-ից ի վեր ԵՄ-ն մի ճգնաժամից մյուսի մեջ է հայտնվում: Այսօր այն միաժամանակ 5-6 ճգնաժամի է բախվել: Մերկելը ճիշտ է կանխատեսել, որ միգրացիոն ճգնաժամը կարող է քայքայել ԵՄ-ն:

Երբ պետությունը մահացու վտանգի առջև է կանգնած, նրա առաջնորդի համար լավագույն ելքը ոչ թե դաժան իրականությունը անտեսելն է, այլ դրան հակազդելը: Գոյության համար այս պայքարում ԵՄ-ն կանգնած է պուտինյան Ռուսաստանի դեմ: ԴԱԻՇ-ը վտանգ է ներկայացնում երկու կողմերի համար, սակայն այդ վտանգը չպետք է չափազանցնել: Ջիհադիստների հարձակումները ավելի սարսափելի չեն, քան Ռուսաստանից եկող վտանգը:

Այդ վտանգին դժվար է դիմակայել, սակայն այն խոստովանելու անզորությունը ավելի է բարդացնում խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում