Մայիսի 1-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.15-ի սահմաներում 52-ամյա Լևոն Մ.-ն վարելով «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը՝ Եղվարդ քաղաքի Երևանյան և Չարենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա Կարեն Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: