Saturday, 25 05 2024
Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին
ՀՀ վարչապետն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ Սահմանապահ ուղեկալ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ոստիկանությունը «Վերջին զանգի» օրը հատուկ տարածքներ է տեղափոխել 89 ավտոմեքենա
15:15
Հունգարիան արգելափակում է Ուկրաինային օգնության համար ՌԴ-ի ակտիվներն ուղարկելու ԵՄ-ի նախաձեռնությունը
Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես
14:45
«Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ հարաբերություններին». Պուտինը՝ Ալիևին
Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը․ նա ձերբակալվել է
14:15
Պենտագոնի ղեկավարը վերադարձել է պարտականությունների կատարմանը
Բորտնիկովը զգուշացրել է. Մոսկվան եւ Լոնդոնը կբախվե՞ն, թե՞ կպայմանավորվեն
13:50
Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը
Մեզ հաճելի է կոլեկտիվ անպատասխանատվությունն ու խեղճությունը. կենդանական գիտակցությունն է իշխող
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինը մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսում
ՀՀ սուբյեկտայնության աստիճանը բավականին բարձրացել է. այսքան ինտենսիվ այցեր երբեք չեն եղել
Երևանի Դավիթ Բեկի փողոցում փլուզում է տեղի ունեցել
Մինսկի «գաղտնիքը». Պուտինը մերժե՞լ է Ալիեւին
Փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է
Փաստաբանը հայտնում է Մարտակերտի քաղաքապետի ձերբակալման մասին
ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ
12:00
Նավթի գներն աճել են. 24-05-24
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց
Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին
Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
Որպես անհայտ որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու մեքենան հայտնաբերվել է Դավիթաշենի կամրջի մոտ, դին՝ կամրջի տակ
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Թուրքիայում խնդիրները սրված են. ընդդիմությունն այնպես է դիրքավորվել, որ 2028-ին գալու է իշխանության
Վայոց ձորի մարզում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
Շարժման հաղթանակը հայ ժողովրդինը չի լինելու. նրանց և լուկաշենկոների վստահությունը փոխկապակցված է
Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ
Ուշացաք, մատրյոշկաներ, չեք կարողանալու. սրանք ռուսական գաղտնի ծառայությունների զոհերն են

Իշխանություն կամ ընդդիմություն՝ այլ կարգավիճակ չի կարող լինել. փորձագետը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

Իշխանություն կամ ընդդիմություն՝ այլ կարգավիճակ չկա և չի կարող լինել: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հստակեցմանը, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել:

Արմեն Բադալյանը քաղաքագիտական տեսանկյունից պարզաբանեց, թե ինչ ասել է իշխանություն և ընդդիմություն: Նա նշեց, որ աշխարհի բոլոր կուսակցությունները՝ կախված այն հարցից, թե ինչ մասնակցություն են ունենում գործադիր իշխանության ձևավորման գործին, այն է՝ կառավարության ձևավորման գործին, բաժանվում են երկու մասի՝ իշխանություն և ընդդիմություն:

Ըստ փորձագետի՝ Հայաստանում այսօր իշխանություն են այն կուսակցությունները, որոնք ձևավորել են գործադիր իշխանություն, մասնավորապես՝ դե յուրե իշխանություն են ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, այսօր Հայաստանում դե յուրե և դե ֆակտո իշխանություն է Հանրապետական կուսակցությունը, իսկ 2012 թ. մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ԲՀԿ-ն հրաժարվեց մասնակցել գործադիր իշխանության ձևավորման գործընթացին, որի արդյունքում չունեցավ կառավարությունում որևիցե անդամ, վարչապետ փոխվարչապետ, նախարար, նախարարի տեղակալներ, ԲՀԿ-ն դարձավ ընդդիմություն, ինչպես՝ «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը: Այս ուժերը, նրա պնդմամբ, հանդիսանում են ընդդիմություն, անկախ նրանից՝ իրենք դա ընդունում են, թե ոչ: Արմեն Բադալյանը հիշեցրեց նաև, որ ԲՀԿ որոշ գործիչներ նույնիսկ պնդում են, որ իրենք ո՛չ իշխանություն են, ո՛չ ընդդիմություն, այլ կենտրոնամետ քաղաքական ուժ են:

««Իշխանություն»-ը և «ընդդիմություն»-ը կենտրոնամետ հասկացությունից էապես տարբերվող հասկացություններ են: Կենտրոնամետ հասկացությունը գաղափարախոսական հասկացություն է, Հայաստանում կուսակցությունները բաժանվում են երեք հիմնական գաղափարախոսական հոսանքների՝ աջեր, ձախեր և կենտրոնամետներ: Կարող է լինել կենտրոնամետ իշխանություն, կենտրոնամետ ընդդիմություն, դրանք իրար հետ կապ չունեն: Կարող ես չլինել իշխանություն, կարող ես լինել իշխանամետ, այսինքն՝ պաշտպանես իշխանությունների կողմից վարվող ներքին և արտաքին քաղաքականությունը, ինչպես Հայաստանում արդարադատության նախարարությունում գրանցված որոշ կուսակցություններ, որոնց ղեկավարները հանդիսանում են ՀՀ նախագահի կողմից ստեղծված տարբեր մարմինների ղեկավարներ: Անկախ նրանից՝ ԲՀԿ-ն կասի ընդդիմություն է, թե չի ասի, ԲՀԿ-ն անցյալ տարվա մայիսին կայացած ԱԺ ընտրություններից հետո ունի ընդդիմադիր կարգավիճակ: Պարզապես, ԲՀԿ-ի տրանսֆորմացիայի գործընթացը երկարաձգվում է, որը կարող է բերել ոչ ցանկալի հետևանքների: ԲՀԿ առաջնորդը հրաժարվում է օգտագործել «ընդդիմություն» բառը, որովհետև, երբ նա օգտագործի «ընդդիմություն» բառը, կուսակցության բազմաթիվ գործիչներ կարող են լքել այդ կուսակցությունն, ինչը կհանգեցնի կուսակցության մարդկային, կազմակերպչական և ֆինանսական կորուստների»,- մեկնաբանեց Արմեն Բադալյանը:

Նա չի կարծում, թե բիզնես շահերից ելնելով է, որ Գագիկ Ծառուկյանը խուսափում է «ընդդիմություն» բառն օգտագործել: Նրա կարծիքով՝ կազինո ունեցողը կարող է լինի ընդդիմություն, որովհետև երբ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում ձևավորեց ընդդիմադիր դաշինք, նա շատ ավելի մեծ ֆինանսական և տնտեսական ունեցվածք ուներ, քան Գագիկ Ծառուկյանն ունի Հայաստանում, բայց Իվանիշվիլին գրագետ աշխատեց, որի արդյունքում եկավ իշխանության:

«Կարևոր չէ՝ իշխանություն ես, թե ընդդիմություն, կարևորն այն է՝ դու գրագետ ես աշխատում, թե ոչ: Եթե ԲՀԿ-ն գրագետ աշխատեր, ապա Երևանի ավագանու կազմում ավելի շատ տեղ կունենար»,- նկատեց նա:

Անդրադառնալով ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքի վերաբերյալ կուսակցության տարբեր ներկայացուցիչների կողմից հնչող հակասական կարծիքներին՝ նա ասաց, որ սա նշանակում է, որ կուսակցության մեջ լուրջ խնդիրներ կան, որոնք եթե լուծում չստանան, կուսակցությունը կթուլանա: «Երբ կուսակցության մեջ գործիչները սկսում են տարբեր ուղղություններով գնալ, կուսակցությունը թուլանում է»,- ասաց փորձագետը:

Հիշեցնենք, որ այսօր Աբովյանում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողության ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն դառնալ չի կարող, քանի որ երեք-չորս ընդդիմադիր կուսակցություններ կան: Նա նշել է, որ ԲՀԿ-ն կողմնակից է նրան, ինչն օգուտ և ձեռնտու է ժողովրդին: «Այդ սկզբունքով անում ենք և շարունակում ենք անել: Քաղաքականության մեջ չեմ մտել անձնական շահի, քծնանքի համար, այլ երկրի զարգացման համար»,- նկատել է ԲՀԿ առաջնորդը: Վերջինս նաև ասել է, որ ԲՀԿ-ն եթե կոալիցիայի մեջ մտներ, ապա դա կաներ մայիսի 5-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում