Բրիտանական լրատվամիջոցները հրապարակել են գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի բուժման ծախսերի չափը:
Daily Mail-ի տեղեկությունների համաձայն՝ ավտոարշավորդի ընտանիքը շաբաթական 191 հազար եվրո է ծախսում «Ֆորմուլա-1»-ի նախկին ավտոարշավորդին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Մարզիկի բուժման տարեկան ծախսը շուրջ 10.2 եվրո է կազմում:
Հիշեցնենք՝ ավտոարշավորդը գլխի լուրջ վնասվածք է ստացել 2013 թվականի դեկտեմբերին: