Thursday, 23 05 2024
«Մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն»․ Տիգրան Ավինյանը՝ գործադուլ անող վարորդներին
ՊՆ N զորամաս են այցելել մշակույթի ոլորտի գործիչներ
58-ամյա արարատցին կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով
Վաղարշապատում մեքենաների բախման հետևանքով մայրն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Ռազմական ակադեմիա են այցելել ավագ դպրոցների աշակերտներ
Դիահերձարանում գողացել են որդու մատի ոսկյա մատանին
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. վարորդի վիճակը ծանր է
23:45
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հուլիսի 4-ին արտահերթ ընտրություններ է նշանակել
23:15
Պաղեստինն ակնկալում է, որ Սլովենիան և Բելգիան կլինեն հաջորդ երկրները, ոորնք պաշտոնապես կճանաչեն իրենց որպես պետություն
23:00
Իսպանիան և Իռլանդիան Պաղեստինը որպես պետություն կճանաչեն մայիսի 28-ին
Արարատի նախկին մարզպետից պահանջվում է բռնագանձել 46 անշարժ գույք և այլն
Վաղը Ստեփանակերտն ասելու է «ուզում էինք լավ բան անել, բայց դե էսպես ստացվե՞ց»
Եթե Հայաստանում հեղաշրջում լինի, խաղաղության գործընթացը կտապալվի
Անտիէլիտան է հավաքվել կողքին. Ռուսաստանը մաշելու է նրանց մինչև վերջ, բայց շանս չունեն
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերին մոտեցումների շուրջ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ընթանում են քննարկումներ Երևանի քաղաքապետի մասնակցությամբ
Գլխ․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ԱՄՆ-ի տունը, Երևանի Հյուս․ պողոտայի տունը և փող
ՀՀ նախագահը Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
Եկեղեցուն առաջարկել ենք հարկված ամբողջ գումարը վերադարձնել՝ մերժել են. վարչապետ
Կիրանցում կառուցվում է ճանապարհ պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Վանաձոր» ՔԿՀ-ում կայացել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մշակութային միջոցառում
Նախկին տնօրենի վախտով լավ ենք ապրել, նորին չենք ուզում. ավտոբուսի վարորդները գործադուլ են անում
Վախենում են՝ թող խաչակնքվեն, մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
Հայկական «բուկլե՞տ», թե՞ գործնական «խաչմերուկ»
Քաղաքականություն մտնում է այն հոգևորականը, որի առաջ փակ են Աստծու շեմերը, բաց են «Դե լյուքսի» շեմերը
2024-ի մարտ-ապրիլ ամիսներին Youtube-ով բռնություն է քարոզել
ՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Մենք կսատարենք այն թեկնածուին, որին կառաջադրի Բագրատ սրբազանը. Սերժ Սարգսյան
Մայիսի 26-ին կներկայացնենք, թե ինչպիսին պետք է լինի մեր պատկերացրած ապագա Հայաստանը

Կազինոն և եկեղեցին՝ Գագիկ Ծառուկյանի նահանջի ճանապարհ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշեց վերադառնալ իր նախկին կարգավիճակին՝ զբաղվել բիզնեսով, անտեսել Վարդան Օսկանյանի ցուցումները և աշխատել Հանրապետականի հետ միասին: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Քաղաքագետների միության ղեկավար, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը՝ խոսելով ԲՀԿ նախագահի՝ եկեղեցու և «Փարավոն» կազինո համալիրի բացման և ընդդիմադիր դաշտի առաջնորդի կարգավիճակների համատեղության շուրջ:

Նա նշեց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրավիրվել է եկեղեցու օծման արարողությանը, որպեսզի «Գագիկ Ծառուկյանի համար բացի Սերժ Սարգսյանի սիրտը տանող ճանապարհը»: Ըստ քաղաքագետի՝ Գագիկ Ծառուկյանին փորձում են վերագրել ընդդիմադիր առաջնորդի կարգավիճակ, սակայն նա նման ցանկություն նույնիսկ չունի, նա պարզապես ցանկանում էր ընդդիմությանն օգտագործել որոշակի խնդիրներ լուծելու համար, որն արեց՝ որքան հնարավոր էր, այսինքն՝ իր համար բավականին արդյունավետ օգտագործեց ընդդիմությանը: Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է վերադառնալ 2-րդ քաղաքական ուժի կարգավիճակին, քանի որ այսօր այդ «ընդդիմադիր դիմակը» նրան ճնշում է:

«Ես չեմ կարծում, որ Օսկանյանը որևէ ազդեցություն կարող է ունենալ Գագիկ Ծառուկյանի վրա, ընտրություններից հետո՝ առավել ևս, երբ փաստորեն ինքը Տարոն Մարգարյանից պարտություն կրեց: Սերժ Սարգսյանը, չխառնվելով ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավին, ցույց տվեց, որ ԲՀԿ-ին ունակ էր հաղթել երիտհանրապետականներով, որ Տարոն Մարգարյանն առանց իր օգնության կարող է հաղթել, ինքը ոչ Հովիկ Աբրահամյանի կարիքն ունի, ոչ էլ այլ կարգի օժանդակության: Այս ամենը Օսկանյանին գցեց բավականին ծանր վիճակի մեջ: Վարդան Օսկանյանը չի կարող խոչընդոտել, որպեսզի Գագիկ Ծառուկյանն իրացնի իր բիզնես շահերը»,- մեկնաբանեց Հմայակ Հովհաննիսյանը:

Վերջինիս կարծիքով՝ պատահական չէր, որ երեկ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ն վերցնում է ավագանու կազմում ստացած իր մանդատները: Նրա համոզմամբ՝ այս հայտարարությունն իր դրոշմը դրեց այսօր նախատեսվող արարողության վրա: «Սա նախօրոք էր պլանավորված: Գագիկ Ծառուկյանը մտածել է, որ եթե Օսկանյանի խաղաքարտը աշխատի՝ լավ է, իսկ եթե պարտության մատնվի, ուրեմն այդ եկեղեցու և կազինոյի բացմամբ կփորձի վերականգնել կամուրջները Սերժ Սարգսյանի հետ: Սա նրա կողմից նախօրոք մտածված նահանջի ճանապարհ էր: Նա ցույց է տալիս, որ որևէ ցանկություն չունի հետևելու Վարդան Օսկանյանի ցուցումներին: Ցանկություն ունի հետապնդել բիզնես շահեր և ցանկություն ունի գրավել քաղաքական դաշտում զբաղեցրած իր նախկին տեղը և ամենևին ցանկություն չունի դառնալ ընդդիմության առաջնորդ»,- եզրափակեց իր խոսքը Հմայակ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի երրորդ և երկրորդ նախագահները, Բելառուսի նախագահը, քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկա կգտնվեն Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը: Այդ եկեղեցին կառուցվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով: Այս ամենից հետո կրկին Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ Գագիկ Ծառուկյանը կգնա բացելու «Փարավոն» ժամանցի հսկայական համալիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում