Նավթ արտահանող երկրների կազմակերպության որոշ մասնակիցներ քննարկում են նավթի գների վերականգնման հարցերը՝ ներկա մակարդակի վրա արդյունահանումը սառեցնելու միջոցով։ Քննարկմանը միացել են նաև կարտելի մեջ չմտնող երկրները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալության զրուցակիցները նշում են, որ արտադրության սառեցման մասին առաջարկն արել է Վենեսուելայի նավթարդյունաբերության նախարարը։ Բացի այդ, նրանք հայտնել են, որ այդ գաղափարը կարող է դուր գալ Սաուդյան Արաբիային։ Ըստ այդմ՝ շատ բան կախված է Իրանի դիրքորոշումից, որը մտադիր է մեծացնել արդյունահանումն ու նավթի արտահանում սկսել Եվրոպա։ Վերջին տվյալներով՝ կարտելն օրական արդյունահանում է 32.34 մլն բարել նավթ։
Երեկ ՕՊԵԿ-ում հայտարարել էին, որ 2016 թվականին նավթի պահանջարկը կաճի օրական 1.25 մլն բարելով՝ հասնելով 94.21 միլիոնի։