Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ականազերծման հրամայականը

Այսօր մամուլի ազատության համաշխարհային օրն է. ազատություն, որի կարիքը հայկական մամուլը հատկապես ունի:

Վերջին շրջանում հայաստանյան մամուլը հայտնվեց բավական լուրջ թիրախի դերում, ինչի «պսակը» հանդիսացավ զրպարտության ապաքրեականացման մասին առաջին հայացքից դրական թվացող օրենքը, որն, ինչպես ցույց տվեց դրա կիրառումը, իրականում ական է` դրված մամուլի, և առավելապես իշխանության վերահսկողության տիրույթից դուրս գտնվող այսպես ասած ընդդիմադիր մամուլի տակ: Օրենքի գաղափարի հեղինակ, ներկայիս օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը մինչև հիմա էլ համարում է, որ ինքը դրական բան է արել, պարզապես դատարաններն, ըստ նրա, այդ դրական գործիքը կիրառում են բացասաբար: Դա իհարկե ձեռքերը լվանալու հիանալի մոտեցում է, բայց անհաջող: Անհաջող, որովհետև երբ Կարեն Անդրեասյանը գաղափարը դնում էր շրջանառության մեջ, անձամբ նրան և այդ գործում նրան ոգեշնչող շրջանակներին հանրային տարբեր խմբեր ու անհատներ հուշում էին, որ Հայաստանի դատական արատավոր համակարգի պայմաններում այդպիսի օրինագիծը դամոկլեսյան սուր է դառնալու` կախված ընդդիմադիր մամուլի գլխին: Դրան ի պատասխան, հնչում է այն փաստարկը, թե եթե դատարաններն անկախ չեն, ուրեմն ինչ եք առաջարկում, դադարեցնենք նաև քրեական օրենսգրքի կիրառո՞ւմը, որ անմեղ մարդիկ հանկարծ չպատժվեն:

Նախ, այդպիսի բան որևէ մեկը չի առաջարկում: Եվ երբ մամուլի դաշտի մասին խոսակցության պարագայում մեջբերվում է քրեական օրենսգրքի օրինակը, դա առնվազն կա՛մ ոչ կոմպետենտություն է, կա՛մ պարզապես անփաստարկ ցինիզմ: Բայց, դրանից բացի, ժամանակին հայտնի անձանցից մեկը կարծես թե ասել է, որ ավելի լավ է մի անմեղ մարդ չդատապարտելու համար ազատել տասնյակ մեղավորների, քան հակառակը: Սա իհարկե ոչ այնքան պրագմատիկ, պրակտիկ, որքան փիլիսոփայական տիրույթում գտնվող ձևակերպում է: Բայց ցանկացած պետության և հասարակության կյանքում կարևորագույն խնդիրը հենց այն է, թե այդ պետության մեջ տարբեր կառույցներ ու անհատներ իրենց հանրային գործունեության ընթացքում ինչ փիլիսոփայական հիմք են դնում այդ գործունեության տակ: Ահա հենց այդ հիմքի որակն է, որ Հայաստանում ստեղծել է մի վիճակ, երբ ամեն ինչի, այդ թվում և մամուլի տակ համընդհանուր ականապատվածություն է:

Այդ իմաստով, առանձին վերցրած մամուլի ազատությունից խոսելն ինքնին դառնում է զուտ տեսական զրույց, քանի որ պրակտիկ իմաստով խնդիրը հիմքն է` համընդհանուր իրավիճակի հիմքը: Մամուլն այսօր իր լավ ու վատ կողմերով, իր կատարելությամբ կամ անկատարությամբ ընդամենն արտացոլում է այն իրավիճակը, որ կառուցված է գլոբալ հիմքի վրա: Պետք է նախ ականազերծել հիմքերը, հետո նոր մտածել դրանց վրա ձևավորված ոլորտներում իրավիճակ փոխելու լիարժեք և արդյունավետ քայլերի մասին, որովհետև հակառակ դեպքում, նույնիսկ լավագույն մղումներով որևէ բանի ձեռք տալու պարագայում, կարող է տեղի ունենալ ականի պայթյուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում