Tuesday, 23 04 2024
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան

Հայաստանը կազինո չէ, որ դրամ դնես, վայրկենական դրամ առնես ու հեռանաս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը:


– Պարոն Հովնանյան, Սերժ Սարգսյանը պարբերաբար արտասահմանի հայ գործարարներին առաջարկում է ներդրումներ կատարել հայրենիքում: Հայաստանում պայմանները որքանո՞վ են նպաստավոր, որ դրսում ապրող հայ գործարարները շահագրգռված լինեն ներդրումներ կատարել հայրենիքում:


– Տանելիք պայմաններ են:


– Տանելիք պայմաններ ասելով` ի՞նչ նկատի ունեք, պարոն Հովնանյան, եթե կարելի է մանրամասնեք:


– Այսինքն` այդ տանիքը Հայաստանում կա, որ կարողանաս բիզնես անել, բայց միշտ պետք է հավատք ունենաս, որ ավելի լավ է լինելու:


– Ձեր պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ տանիքի հետ միասին դժվարություններ կան: Եթե կարելի է, Ձեր փորձով կիսվեք, թե այս տարիների ընթացքում, մասնավորապես, ի՞նչ դժվարությունների և խոչընդոտների եք հանդիպել գործարար աշխարհում:


– Ինչպես աշխարհի ցանկացած անկյունում դժվարություններ կան նոր գործ սկսելու ընթացքում, նույնն ալ հոս է: Մինչև որ հասկանաս օրենքները, աշխատես ժողովրդի հետ, հասկանաս իրենց կյանքի ձևերը, ռեժիմը, թե ինչպես են ապրում: Ժամը քանիսին կարող են արթնանալ, ժամը քանիսին գիշերը կերթան անկողին, որից հետո հարբած կուգան կամ քնոտ կուգան գործի: Այսինքն` գիշերը նորմալ կգնան անկողին, բայց հարբած կամ քնոտ կուգան գործի: Ադոնք ձևեր են, որ պետք է վարժվիս: Չես կարող վայրկյանական այս ամենը ընդունես կամ վարժեցնես: Այստեղ մեծ տարբերություն կա, թե երբ կսկսեն գործը: Չէ՞ որ առանց աշխատողի դու միայնակ չես կարող աշխատել: Դուն չես կարող ամեն մեկի փոխարեն աշխատել: Այստեղ և մեր օգնությունն է անհրաժեշտ ժողովրդին, և ժողովրդի օգնությունը` մեզ: Այդ ժողովրդին ուսերիդ վրա դնելով աշխատեցնելը շատ դժվար է: Այստեղ անելիքներ ունենք: Հարցուցիք, որ մանրամասներով խոսիմ: Հուսով եմ` կարողացա ձեր հարցին մանրամասնորեն պատասխանել:


– Իսկ այս տարիների ընթացքում հայերը հարմարվեցի՞ն Ձեր առաջադրած պայմաններին, թե՞ Դուք վարժվեցիք նրանց ապրելակերպին:


– Այս տասը տարվա վերջը կամաց-կամաց սովրեցան, թե ինչպես է պետք կազմակերպված աշխատել: ՘Ծիծաղում է՗:


– Այսինքն` նվազագույնը տասը տարի է անհրաժեշտ հայերին նորմալ աշխատանքային պայմաններին վարժեցնելու համար:


– Դա ոչ թե ես, ալ իմ անցած փորձն է ասում: Հավատացեք, միաժամանակ ընդունում եմ, որ ցանկացած բնագավառում այդպես է: Պետք է սպասես: Մինչև անգամ եթե ծիրանի ծառ ենք տնկում, այդ ծառը առաջին տարին պտուղ չի տա, չէ՞, ինչքան էլ այն սպասված և ախորժաբեր է: 3-4 տարի պետք է սպասես, խնամես, մշակես, որ այդ ծիրանի ծառից շնորհքով բերք ունենաս: Այս գործընթացը երկար ժամանակ է պահանջում: Հայաստանը կազինո չէ, որ դրամ դնես վայրկյանական դրամ առնես ու հեռանաս, երթաս: Պետք է գիտակցաբար համբերությամբ զինվես ու այդ ձևով պայքարես ամեն խոչընդոտների դեմ, որ կարողանաս հաջողել ու արդյունք ստանաս:


– Պարոն Հովնանյան, Հայաստանում ամենամեծ կարողություններ ունեցող գործարարներից մեկը մեզ հետ զրույցում նշում էր, որ Հայաստանը գործարարների համար մարզադաշտ է, որտեղ մարզվում են: Եվ եթե այստեղ կարողանում ես գոյատևել, ապա դրսում կկարողանաս շահույթ ապահովել: Այնինչ շատերը մարզված գալով Հայաստան` չեն կարողանում շահույթ ապահովել, հետևաբար բիզնեսը ցանկանում են տեղափոխել արտասահման: Դուք` որպես տարիներ առաջ Հայաստանում ներդրումներ կատարած գործարար, նման մտադրություններ ունե՞ք:


– Ես չեմ կարծում, որ Հայաստանը գործարարների համար մարզադաշտ է, այլ մի երկիր է, որտեղ պետք է համբերությամբ ամեն ինչ հաղթահարել ու առաջ գնալ: Իհարկե դժվար է. օրենքները տարբեր են, օրենքները խիստ են, բայց ամեն դժվարություն ունի լուծումներ: Եթե դժվարության գաս ու ասես, որ սա աշխատելիք տեղ չէ, չես կարող առաջ գնալ: Շատերը կարծում են, թե դյուրին է դրամ շահելը` կարծելով, թե Հայաստանը դրամի տեղ է: Բայց եկան փորձեցին ու հասկացան, որ Հայաստանը այն երկրներից մեկն է, որտեղ դրամ շինելը դժվար է: Բայց պետք չէ ասել, որ աշխատելիք տեղ չէ:


– Հայ գործարարներից շատերը, օրինակ` Հրանտ Վարդանյանը, Միխայիլ Բաղդասարովը, Տիգրան Արզաքանցյանը և այլոք, իրենց բիզնեսը Հայաստանից տեղափոխում են: Այս ամենին զուգընթաց, Հայաստանում ՀԱՑ-ն է ստեղծվում: Կարելի՞ է ասել, որ Հայաստանի գործարար աշխարհում սերնդափոխություն է տեղի ունենում:


– Դժվար է նրանց փոխարեն խոսել: Կարելի է նաև ասել, որ նրանք շատ դրամ շինեցին, հետևաբար ցանկանում են նաև արտերկրում էլ իրենց բիզնեսից փող շինել: Ադիգա էլ կրնա ըլլալ պատճառներեն մեկը: Այսինքն` առաջին շրջանում շատ դրամ շինեցին և հիմա կուզեն այդ դրամը ցրել ուրիշ տեղեր: Այսինքն` ուրիշ արտերու մեջ ցանել իրենց նոր հունդերը:


– Իսկ ի՞նչ կասեք Ձեր ներդրումների առումով: Արդյո՞ք Ձեր ներդրումները Հայաստանում կարողացան շահույթ ապահովել: Այլ կերպ ասած` Ձեր սպասելիքներն արդարացված են:


– Հարկավ, եթե ոչ հոս չէի մնա: Ասել է թե` դրամս դեռ տեղն է, մերն է, և մեկը դեռ չի գողացել մեզանից:


– Կան գործարարներ էլ, որոնք նշում են, թե չնայած զրոյով են աշխատում, բայց հայրենասիրությունից դրդված պահպանում են դեռ իրենց գոյությունը հայրենիքում: Դուք նման խնդիր ունե՞ք: Այս առումով Ձեր գլխավոր խնդիրը երկրի տնտեսությանը օգուտ բերե՞լն է, թե՞ անձնական շահույթ ապահովելը:


– Ես իմ ձևով կպատասխանեմ: Ամեն մարդ ուխտ, երազ ունի կյանքի մեջ: Երբ երիտասարդ տարիքում պատերազմական ժամանակաշրջանում ես ապրում, գտնվում են երիտասարդներ, ովքեր մահը աչքին առած գնում են պատերազմի դաշտ: Դա ամենակարևոր բանն է, որ երիտասարդը կարող է նվիրել իր հայրենիքին` իր կյանքը, ապրուստը, ապրելիք տարիները: Իսկ տարիքով մարդու համար ուրիշ ուխտ կարող է լինել` օգնել իր հայրենիքին իր գիտությամբ, իր դրամով, իր ձգտումով: Իր երկրին, իր սիրած հայրենիքին իրեն գիտցածը բաշխել: Ադիգա ևս ուխտ է իր ձևով: Պայման չէ, որ միայն հոգիդ պետք է տաս: Սա ավելի ֆիդայինի կյանքի նման է հոս ըլլալը, թե ինչպես կրնաս քո կողքը եղած մարդուն օգնել:


– Սերնդափոխության հարցը բաց մնաց: Հետևելով գործարար աշխարհում ստեղծված իրավիճակին` կարելի՞ է ենթադրել, որ սերնդափոխություն է տեղի ունենում: Արտագաղթող գործարարներին կփոխարինեն նորե՞րը, թե՞ կմնան նրանք, ովքեր դիմակայեցին:


– Չէի ասի: Սա բնական գործընթաց է: Ծառը մեծանում է, չես կարող ծառի աճը կանգնեցնել` ասելով, թե այստեղ պետք է կանգ առնես: Ծառը պետք է մեծնա և պետք է թույլ տաս, որ արմատները տարածվեն, և ուրիշ պատուհանների արևի ճառագայթներ ստանա: Սա տեղափոխություն չէ: Մերը ուրիշ երկիր կերթա, ուրիշ երկրից մեր երկիր կգան: Աճելու տարբեր ձևեր կան, որոնք ևս պետք է փորձարկվեն: Հուսով եմ` կարողացա բացատրել միտքս:

Լուսանկարը՝ bravo.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում