Ըստ վրացական Apsny.ge կայքի՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ուսամա բեն Լադենի սպանությունը.
«Այս պատմական օրը մենք հարգում ենք սեպտեմբերի 11-ի և այլ ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհված հազարավոր անմեղ մարդկանց հիշատակը: Բեն Լադենի ոչնչացմանն ուղղված ամերիկյան հատուկ գործողությունը համաշխարհային նշանակության կարևոր քայլ էր ահաբեկչության դեմ պայքարում: Չնայած այդ մեծ հաղթանակին` ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է:
Բեն Լադենի ոչնչացումն ամերիկյան ժողովրդի և ԱՄՆ ղեկավարության մեծագույն հաղթանակն է: ԱՄՆ-ի այդ հաջողությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, թե որքան հզոր և ամուր է ԱՄՆ-ը գլոբալ հարցերում, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարում:
Միջազգային անվտանգության ամրագրման գործում իր ներդրումն ունեցած Վրաստանը հայտնում է իր ամուր աջակցությունը ԱՄՆ-ին ահաբեկչության դեմ պայքարում»:
Հիշեցնենք, որ երեկ էլ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն, անդրադառնալով բեն Լադենի սպանությանը, նշել էր, որ բեն Լադենը համայն աշխարհում փոխեց «ահաբեկչական սպառնալիք» արտահայտության ընկալումը: