Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Շվեյցարիայի իշխանությունները նոր հաշվեհամարներ են հայտնաբերել, որոնք պատկանում են Լիբիայի ներկայիս առաջնորդին և Եգիպտոսի ու Թունիսի նախկին նախագահաներին: Այս մասին երեկ հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը:
Քադաֆիի հաշվին եղել է 360 մլն շվեյցարական ֆրանկ, Մուբարաքի հաշվին` 410 մլն: Նրանցից «ամենաաղքատը» եղել է Թունիսի նախկին ղեկավար Բեն Ալին: «Հաշվեհամարները սառեցվել են Շվեյցարիայի կառավարության պահանջներին համապատասխան»,- ասված է արտգործնախարարության հայտարարության մեջ: