Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Սթափվե՛ք, մարտի 1-ը կրկես չէ ձեզ համար

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել մարտի 1-ին՝ երեկոյան գրեթե նույն ժամերին Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու «Հայ ազգային կոնգրես» կուսակցության և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առանձին դիմումները:

Կանխատեսելի էր, որ նախընտրական տարում ներքաղաքական պայքարը թեժանալու է հենց ընդդիմադիր ուժերի միջև, և այս հեռանկարն արձանագրվել է արդեն շատ անգամ: Այս իրավիճակը գրեթե իդեալական է իշխանության համար, և այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը, ի դեմս այս դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի, այս «վեճում» հանդես է գալիս որպես երրորդ կողմ կամ արբիտր:

Մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ իրավիճակի պահպանման դեպքում ընդդիմադիր որևէ ուժ չի կարողանա ընտրություններին նախորդող տարում հասարակությանն իր շուրջ համախմբելու որևէ արդյունավետ միջոց գտնել, առավել ևս 2017-ի խորհրդարանական ընտրություններում արձանագրել այնպիսի էական հաջողության շանսեր, որոնք թույլ կտան միջամտել ներիշխանական խաղին և ազդեցություն ունենալ, օրինակ, ՀՅԴ-ՀՀԿ, ապագայում անկասկած նաև ԲՀԿ-ի հետ պայմանավորվածությունների վրա:

Խնդիրն այն չէ, որ ընտրություններից առաջ մարտի 1-ի հանրահավաքով ընդդիմադիր երկու ուժերը նվեր են ընծայում իշխանություններին: Խնդիրն այն է, որ մարտի 1-ի հանրահավաքի համար կռվում այդ ուժերի միջև, այսպես ասած, այնպիսի ուժային հարաբերակցություն է ամրապնդվում, որ մինչև 2017 թվականը նրանցից որևէ մեկին ունակ չի դարձնի առանցքային առավելության հասնել մյուսի նկատմամբ և այդպիսով առավել հանգիստ գնալ ընտրությունների քվեարկության:

Այդ տեսանկյունից, մարտի 1-ի հանրահավաքի շուրջ թնջուկը գալիս է հաստատելու, որ 2017 թվականի ընտրությունները, խոշոր հաշվով, ընդդիմության համար «տանուլ տված» են: Դա իրատեսական խնդիր չէ, իսկ թե ինչ էֆեկտ կարող է ունենալ հերթական անգամ մաքսիմալիստական կոչերով ընտրությունների մասնակցությունը ու հետագայում քչով բավարարվելը՝ դժվար է ասել:

Հասկանո՞ւմ են երկու քաղաքական ուժերը, որ իրենց քաղաքական գործողություններն ու շարժերն այլևս կրկեսից ոչնչով պակաս չեն, թե՞ պայքարի բովում կորցրել են չափման այդ զգացողությունը՝ կդժվարանանք ասել: Վերջին հաշվով, նրանցից շատերն, իհարկե, անձնուրաց պայքարի են դուրս եկել և, ճիշտ կամ սխալ մեթոդաբանությամբ, այնուհանդերձ պայքարում են նվիրումով և կարող են ուղղակի այդ բովի մեջ չզգալ, թե ինչ տպավորություն է թողնում պայքարը հասարակության վրա: Սակայն անկասկած է, որ կան նաև ընդդիմադիր ուժեր և գործիչներ, որոնք արդեն միանգամայն նպատակային կերպով են քաղաքականությունը իշխանության հետ ձեռք ձեռքի տված վերածում կրկեսի, քանի որ միայն կրկեսի պարագայում է հնարավոր այդ ուժերի ինքնապահպանությունը քաղաքականության մեջ, ինչպես որ նույնն է իշխանությունների դեպքում:

Եվ սա իսկապես մտահոգիչ է, որովհետև հասարակությունը ոչ թե փոխադարձ կրկեսի է փորձում ականատես լինել, մի դեպքում գուցե գիտակցված, մյուս դեպքում գուցե ոչ՝ կարևոր չէ, այլ ուզում է ականատես լինել իրապես բովանդակային պրոցեսների, որոնցում կան հասարակությանն ուղղված նոր ասելիքներ, որոնք միգուցե հնչեղ չեն, հեղափոխական չեն, որոնք միգուցե չեն կարող ներդաշնակ լինել Դելակրուայի վրձնի հայտնի դրսևորումներին, սակայն կլինեն բովանդակալից, կունենան կոնկրետություն, հենված կլինեն պրագմատիզմի վրա և կլինեն պատասխանատու ամեն բառի կշռով:

Հայաստանում պայթեցրին կրկեսի շենքը՝ նորը կառուցելու նպատակով, իսկ կրկեսը պայթեցրել է քաղաքականությունը՝ նորը թույլ չտալու նպատակով:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում