Saturday, 25 05 2024
Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես
14:45
«Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ հարաբերություններին». Պուտինը՝ Ալիևին
Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը․ նա ձերբակալվել է
14:15
Պենտագոնի ղեկավարը վերադարձել է պարտականությունների կատարմանը
Բորտնիկովը զգուշացրել է. Մոսկվան եւ Լոնդոնը կբախվե՞ն, թե՞ կպայմանավորվեն
13:50
Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը
Մեզ հաճելի է կոլեկտիվ անպատասխանատվությունն ու խեղճությունը. կենդանական գիտակցությունն է իշխող
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինը մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսում
ՀՀ սուբյեկտայնության աստիճանը բավականին բարձրացել է. այսքան ինտենսիվ այցեր երբեք չեն եղել
Երևանի Դավիթ Բեկի փողոցում փլուզում է տեղի ունեցել
Մինսկի «գաղտնիքը». Պուտինը մերժե՞լ է Ալիեւին
Փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է
Փաստաբանը հայտնում է Մարտակերտի քաղաքապետի ձերբակալման մասին
ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ
12:00
Նավթի գներն աճել են. 24-05-24
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց
Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին
Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
Որպես անհայտ որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու մեքենան հայտնաբերվել է Դավիթաշենի կամրջի մոտ, դին՝ կամրջի տակ
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Թուրքիայում խնդիրները սրված են. ընդդիմությունն այնպես է դիրքավորվել, որ 2028-ին գալու է իշխանության
Վայոց ձորի մարզում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
Շարժման հաղթանակը հայ ժողովրդինը չի լինելու. նրանց և լուկաշենկոների վստահությունը փոխկապակցված է
Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ
Ուշացաք, մատրյոշկաներ, չեք կարողանալու. սրանք ռուսական գաղտնի ծառայությունների զոհերն են
Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր. «Ժողովուրդ»
Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա. «Հրապարակ»
Փաշինյանը զգուշավոր է դարձել. հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյան. «նոր մոդել, նոր մանդա՞տ»
Աննախադեպ գործողություններ են ծրագրվում. «Հրապարակ»

Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը Երևանի ավագանու անդամ է

Այսօր հայտնի դարձան ընտրությունների արդյունքում մանդատ ստացած քաղաքական ուժերի՝ Երևանի ավագանու անդամների անունները: Եվ երկու կուսակցություններից, և՛ «Բարև Երևան» դաշինքից ինքնաբացարկ հայտնողներ եղան:

Ուշագրավ է, որ ինքնաբացարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստանից» ավագանու անդամ դարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը, ով նախկինում զբաղեցնում էր կուսակցության համամասնական ցուցակի 42-րդ համարը, իսկ այժմ 9-րդն է:

Նշենք, որ Իրինա Քոչարյանը դասավանդում է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, հանդիսանում է «Գալաթեա-Մեդ» ՍՊԸ-ի տնօրեն, «ԱվիաՍերվիս» ՓԲԸ-ի խորհրդի նախագահի խորհրդական, «Վալերի Քոչարյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն:

Հավելենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Առաջին լրատվական»-ին տրամադրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Ի. Քոչարյանը 212 ք/մ մակերեսով բնակարան ունի Երևանի կենտրոնում՝ Չարենցի փողոցում, 2 գրասենյակներ՝ Ե. Քոչարի փողոցում՝ 274.5 ք/մ և 145 ք/մ մակերեսներով, նույն փողոցում նաև տիրապետում է 2 տարածքների՝ 273.9 ք/մ և 155 ք/մ:

Ի. Քոչարյանը վարում է 2012 թ. արտադրության Toyota highlander ավտոմեքենա: Նա հայտարարագրում չի նշել ոչ մի թանկարժեք գույք (8 մլն դրամը գերազանցող), նաև չի նշել բանկում որևէ դրամական միջոց և ոչ մի արժեթուղթ կամ ներդրում:

Ռոբերտ Քոչարյանի զարմուհու տարեկան եկամուտը, ըստ հայտարարագրի, ընդամենը քիչ ավելի է 9 մլն դրամից, որից 3.6 մլն-ը՝ «ԱվիաՍերվիս» ՓԲԸ-ի խորհրդի նախագահի խորհրդականի աշխատավարձն է, 1.183 մլն-ը՝ Աժ-ից ստացած աշխատավարձը, 1.208 մլն-ը՝ «Գալաթեա-Մեդ»-ից, 390 հազ. դրամը՝ բարեգործական հիմնադրամից, իսկ 3 մլն-ը «Տեխնիկա Պլյուս» ՓԲԸ-ից ստացած վարձակալության գումարն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում