Փետրվարի 9-ին Ատամնաբույժի օրը նշելու ավանդույթը աստիճանաբար մեծ տարածում է գտնում շատ երկրներում՝ գրում է Calend-ը:
Կարելի է ենթադրել, որ կան ծանրակշիռ պատճառներ՝ նշելու ատամնաբույժների մասնագիտական տոնը Սուր Ապոլոնիայի օրը: Ապոլոնիան Ալեքսանդրիայի քրիստոնյա պաշտոնյայի դուստրն էր: Քրիստոնեությունը հալածողների կարծիքով՝ նա համաքաղաքացիներին վատ օրինակ էր ծառայում:
Ապոլոնիային դաժան կտտանքների են ենթարկել՝ պահանջելով հրաժարվել քրիստոնեությունից, սակայն աղջիկը մահվան դեմ հանդիման անսասան է մնացել: