Հետազոտությունները ցույց են տվել, որ «Չելսի»-ի կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան վարակված է մալարիայով: Դեռեւս կիրակի օրը կայացած «Լիվերպուլ»- «Չելսի» հանդիպման ժամանակ նա տաքություն ուներ, բայց «ազնվականների» գլխավոր մարզիչը` Կառլո Անչելոտին, չգիտակցելով վարակի մասին, նրան խաղադաշտ դուրս բերեց երկրորդ խաղակեսում: Երեքշաբթի օրն արդեն պարզ դարձավ, որ հարձակվողը վարակված է, ու դեռեւս պարզ չէ, թե նա երբ կվերադառնա խաղադաշտ: Նույն օրը հայտնի է դարձել, որ «Մանչեսթր Յունայթեդ»-ում համաճարակ է տարածվել, եւ արդեն 4 ֆուտբոլիստներ չեն մասնակցելու այսօրվա Մանչեսթրյան դերբիին: Հայտնի է, որ Ռայն Գիգզը եւ Նեմանյա Վիդիչը հենց այդ համաճարակի պատճառով այսօր բացակայելու են: